Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման, այս դեպքում՝ լող մարզաձևի մասսայականացմանը միտված մրցաշարի անցկացումը

Նոյեմբեր 22,2025 23:37

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցների հետ:

Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու առիթով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման, այս դեպքում՝ լող մարզաձևի մասսայականացմանը միտված մրցաշարի անցկացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հանրության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված ծրագրերին, մասնավորապես՝ մրցաշարերի կազմակերպմանը, լավարկմանը վերաբերող հարցեր: Մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով, ներկայացրել իրենց մարզումային պրոցեսը, պայմանները: Աշակերտները հանդես են եկել նաև ստեղծագործական կատարումներով:

Եզրափակիչ փուլը, որին  կմասնակցի 128 դպրոցական, կանցկացվի Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում: Եզրափակիչ փուլին կմասնակցեն ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հավաքական թիմերը: Այն կանցկացվի 2 տարիքային խմբում. 3-6-րդ դասարաններ և 7-12-րդ դասարաններ: Մրցաշարը կազմակերպում և անցկացնում է ԿԳՄՍՆ կողմից ստեղծված հանձնաժողովը՝ համագործակցելով «Լողի հայկական դաշնություն» մարզական հասարակական կազմակերպության հետ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930