Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա արդեն կարող ես պարել տիեզերքում, իմ փոքր եղբայր․ Կյանքից հեռացել է փոքրիկ Արեգը

Նոյեմբեր 23,2025 16:12

Կյանքից հեռացել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպած փոքրիկ Արեգը: Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արմեն Մարտիրոսյանը:

Իմ Արեգը լքեզ մեզ։

Ուզում եմ քեզ հենց էսպես հիշել՝ ռոքընռոլի տակ կյանքը վայելելիս…
8 տարուց ավել մենք միասին անցանք էս ճանապարհը, ու նաև դու ինձ սովորեցրիր՝ ոնց պիտի սիրել կյանքը, անգամ երբ ամեն ինչ շատ դժվար է։ Դու իմ ճանաչած ամենապայծառ ու իմաստուն հրաշքներից էիր։
Երջանիկ եմ, որ հասցրինք երազանքներդ իրականություն դարձնել, հասանք անգամ Ռոնալդուին… մենակ Ջեքի Չանին չհասցրինք հանդիպել, եղբայր, կներես ինձ դրա համար։

Հիմա արդեն կարող ես պարել տիեզերքում, իմ փոքր եղբայր, դու գտար քո խաղաղությունը:
Դու հաղթեցիր կյանքում, քանի որ ապրեցիր լիարժեք երջանիկ:
Խորապես ցավակցում եմ իմ լավ ընկերներ Աննա Բաբաջանյանին ու Արմենակ Խաչատրյանին այս ծանրագույն կորստի համար: Դուք իմ ճանաչած ամենաֆանտաստիկ ծնողներից եք, խոնարհումս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930