Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1»-ի գործով, ըստ Արմեն Գեւորգյանի, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է 2026-ի հունիսի խորհրդարանական ընտրություններում քաղաքական տեսարաններ ապահովել

Նոյեմբեր 24,2025 14:12

«Այս գործը սովորական գործ չի, որքան էլ դուք այն սովորական դիտարկեք, այն ընկալվում է քաղաքական գործ, այդ թվում` նաեւ դրսում։ Քաղաքական է, քանի որ այս կողմում նստած են քաղաքական գործիչներ։ Առնվազն երեք հոգի գործող քաղաքական գործիչներ են, պարոն Խաչատուրովը՝ ժամանակին պետական պաշտոնական անձ է եղել»,- հակակոռուպցիոն դատարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը՝ հավելելով, որ չի ստացվելու այս գործը տեղավորել սովորական քրեական վարույթի շրջանակում, քանի որ մեղադրանքն արդեն խեղաթյուրված է։

Նա վկայակոչեց «Մարտի 1»-ի գործով ՄԻԵԴ որոշումը, որում ամրագրված է՝ տասը սպանությունները բացահայտված չեն եւ նկատեց՝ այն ընթացքով, որով շարունակվում է գործի քննությունը` փաստում է հենց դրա քաղաքական լինելու մասին։

Արմեն Գեւորգյանը ողջամիտ կասկած ունի, որ 2026 թվականի հունվարի 1-ից գործի քննության հաճախականությունն ավելացնելը կոնկրետ դրդապատճառ ունի՝ հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում ապահովվելու քաղաքական տեսարաններ․ «Սա քաղաքական շոուի մաս է, իրենք սարքել են գործը՝ ասում են՝ թող դատավորի գլուխը ցավա։ Մեր գլուխն է ցավում»։

Նա անհանգստություն հայտնեց նաեւ իր պաշտպանի՝ Լուսինե Սահակյանի եւ դատավորի հարաբերությունների մասով, քանի որ այլ գործերով նորմալ աշխատում են, այս գործով չի ստացվում։ Դատավորը չհամաձայնեց՝ ասելով, որ մեղադրյալներն են գործին քաղաքական երանգ տալիս։

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Սարգիս Պողոսյանի նախագահությամբ շարունակվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանi, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը։ Այս գործը «Մարտի 1»-ի հայտնի գործն է։ Հիշեցնենք, ՍԴ-ի որոշման հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930