Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հայտարարությունը՝ 2025թ․ Կանանց նկատմամաբ բռնության վերացման միջազգային օրվա առթիվ
Կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնությունը Եվրոպայում մարդու իրավունքների թիվ մեկ խախտումն է։
Ժողովրդավարության հիմնարար սկզբունքն այն է, որ յուրաքանչյուր ոք արժանի է հավասար իրավունքների ու արժանապատվության և կարող է ապրել անվտանգ ու ազատ։ Քանի որ մեր ժողովրդավարությունները բախվում են նոր մարտահրավերների, կանանց իրավունքները ավելի ու ավելի հաճախ կասկածի տակ են դրվում։
Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա նախօրեին մենք վերահաստատում ենք, որ ոչ մի կին չպետք է ապրի բռնությունից վախենալով։
Կարդացեք նաև
Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնությունը և ընտանեկան բռնությունը կանխելու և դրանց դեմ պայքարելու վերաբերյալ կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) կանանց և աղջիկներին գենդերային հիմքով բռնության բոլոր ձևերից պաշտպանելու ամենահամապարփակ միջազգային համաձայնագրն է։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված հիմնական սկզբունքների հստակ մեկնաբանություն ապահովելով՝ Ստամբուլի կոնվենցիան ուժեղացնում է մեր համատեղ գործողությունների շրջանակը։ Նրա նշանակությունը ոչ միայն իրավական չափանիշներում է, որոնք այն սահմանում է, այլև բռնության նկատմամբ զրո հանդուրժողականությանը ուղղված մտածելակերպի փոփոխության մեջ, որն այն խրախուսում է։
Ստամբուլի կոնվենցիան բարձր չափանիշ է սահմանում և իրական փոփոխություններ է բերում։ Քրեական օրենսդրության բացերը վերացվում են, ինչպես ցույց է տալիս նաև կամքի համաձայնության հիման վրա բռնաբարության սահմանումը, որն արդեն ներառված է բազմաթիվ եվրոպական երկրների ազգային օրեսդրություններում։ Ստեղծվում են մասնագիտացված քննչական և դատախազական ստորաբաժանումներ, զարգանում և ընդլայնվում են զոհերին աջակցությանն ուղղված ծառայությունները, բարելավվում է մասնագիտական վերապատրաստումը, ազգային կամ տարածաշրջանային բյուջեները մեծացվում են։ Ռազմավարական քաղաքական փաստաթղթերը, ինչպես օրինակ ազգային գործողությունների ծրագրերը աստիճանաբար ձևավորվում են կոնվենցիայի օրինակով, և այն դարձել է հզոր շահերի պաշտպանության գործիք՝ կյանքեր փրկելու համար։
Հավասար իրավունքների խոստումը քիչ բան է նշանակում, եթե մարդկության կեսն իրենց առօրյայում դեռ բախվում է բռնության։ Ժողովրդավարությունը չի կարող լիարժեք գործել, եթե կանայք իրենց անվտանգ չեն զգում և չեն կարող լիարժեք մասնակցել հասարակական կյանքին։ Եվրոպայի Նոր ժողովրդավարական պակտը միտված է ուժեղացնել ժողովրդավարությունը՝ ապահովելով իրական հավասարություն, և կանանց նկատմամբ բռնության ավարտը դրա կարևորագույն բաղադրիչներից է։
Արդեն իսկ տասնամյակ անց ուժի մեջ մտնելուց հետո, Ստամբուլի կոնվենցիան դարձել է բռնության զոհ դարձած կանանց իրավունքների խարտիան Եվրոպայում։ Յուրաքանչյուր ոք, ով երևէ լսել է, որ կանայք ու աղջիկները օգնություն են փնտրում ընտանեկան բռնությունից, սեռական բռնությունից, հարկադրական ամուսնությունից, հետապնդումից կամ գենդերային հիմքով բռնության այլ ձևերից, լիովին հասկանում է մեր գործի հրատապությունը և այն պատասխանատվությունը, որը կիսում ենք այս երևույթին միասին վերջ դնելու համար։
Հղումներ
Եվրոպայի Նոր Ժողովրդավարական պակտ
Մամուլի հաղորդագրություն


















































