Shamshyan.com. Նոյեմբերի 9-ին՝ ժամը 10։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 70-ամյա Մարգարիտա Գ․-ն և հայտնել, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, գտնվելով Մալխասյանց փողոցի բնակարաններից մեկում, իր հետ կապ է հաստատել «Յուքոմ» ընկերության աշխատակիցը և հայտնել, որ «5G» կայանքին միանալու համար իր բջջային հեռախոսին է ուղարկել կարգավորումներ, որը նա պետք է լրացնի, որպեսզի կարգավորումը հաստատվի։
2 ժամ հետո Մարգարիտա Գ․-ն նկատել է, որ իր անվամբ բանկի բանկային հաշվեհամարից կատարել են 5 մլն դրամ գումարի փոխանցումներ «Ինեկո», «Ամերիա» և «Այդի» բանկային հաշվեհամարներին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարգարիտա Գ․-ն աշխատում է «Աբովյան» բժշկական կենտրոնում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի վարիչ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































