Լրահոս
Օրվա լրահոսը

Թրաֆիքինգի նոր և զարգացող ձևերը ընդգծում են ոլորտում կայուն և համակարգված գործողությունների անհրաժեշտությունը. Պարույր Հովհաննիսյան

Նոյեմբեր 25,2025 12:33

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ՄԱԿ Գործողությունների գլոբալ ծրագրի իրականացման գնահատմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը նշեց, որ, չնայած Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գլոբալ գործողությունների ծրագրի շրջանակներում ձեռք բերված առաջընթացին, թրաֆիքինգի նոր և զարգացող ձևերը ընդգծում են ոլորտում կայուն և համակարգված գործողությունների անհրաժեշտությունը: Նա շեշտեց ՀՀ հանձնառությունը մարդկանց թրաֆիքինգի բոլոր ձևերի վերացման գործում՝ ներկայացնելով ոլորտում գրանցված առաջընթացը և իրականացված բարեփոխումները:

Անդրադարձ կատարվեց Հայաստանի համագործակցությանը միջազգային մոնիթորինգային մարմինների հետ, մասնավորապես՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի և Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) շրջանակներում, որը պարբերաբար գնահատում է երկրի առաջընթացը:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930