Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Եղոյանը և դեսպան Բուշը անդրադարձել են ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը

Նոյեմբեր 25,2025 13:27

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:

Ողջունելով դեսպանին՝ հանձնաժողովի նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն համագործակցության, Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ընթացքի շուրջ: Անդրադարձ է եղել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը: Այս գործընթացում կարեւորել է Գերմանիայի ակտիվ ներգրավվածությունը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակին: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում էլ ընդգծվել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նշանակությունը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930