«Իմ արյունը, իմ կարգը թույլ չի տալիս նման ապրելակերպ։ Բացեք իմ կենսագրականը՝ հորս, պապերիս կենսագրականը՝ գրված է՝ մաքուր, ճիշտ, «պարյադչնի», հայրենասեր տղա։ Ես էլ նույնն եմ»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ ասաց Գյումրու քաղաքապետ, այժմ կալանքի տակ գտնվող Վարդան Ղուկասյանը։
Հարցը վերաբերում էր նրան՝ հնարավո՞ր է ինքը պայմանավորվի իշխանությունների հետ ու դա լինի իր ազատության գինը։
«Այս ամենի վերջը տեսնում եմ՝ ազգասեր հայերը հավաքվեն իրար հետ, հելնեն պաշտպանեն իրենց հայրենիքը։ Էս ամեն ինչը որ կա՝ սարքած է, հասկանալի է՝ Ղուկասյանը նման բան չի արել։ Սա տեսակի կռիվ է»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ Ղուկասյանների ընտանիքի նկատմամբ վենդետա է իրականացվում։
Կարդացեք նաև
Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում էր Վարդան Ղուկասյանի, նրա ընտանիքի անդամների եւ իր հետ ասոցացվող այլ անձանց ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը։
Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանն էլ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գործի մանրամասներին, ասաց՝ մինչ այժմ հարցաքննված բոլոր վկաների քննության մեջ ինքը մեկ ընդհանրություն է տեսել․ «Այն գործընթացը, ինչի համար Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել, իր մասնակցությունը եղել է նվազագույնը։ Փաթեթները կազմվել են քաղաքապետարանում, Կադաստրի կոմիտեում ստուգվել են եւ եթե խնդիր լիներ, ֆիքսվելու էր։ Եթե գրանցվել է իրավունքը, ուրեմն խնդիր չի եղել»։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































