Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին չվստահելու մասին գրառման պատճառով 73-ամյա գյումրեցի կինը հայտնվել է իրավապահների թիրախում

Նոյեմբեր 25,2025 19:11

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու ծայրամասային «Մսի կոմբինատ» թաղամասի 73-ամյա բնակչուհիներից մեկը՝ Ս․Մ․-ն, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ու հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։
ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ուսումնասիրման է ուղարկել գյումրեցի տարեց կնոջ ֆեյսբուքյան գրառումը։

ՔՈԳ վարչությունը ուսումնասիրելով՝պարզել է, որ նոյեմբերի 10-ին «Radio Aurora» կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակված «Հայաստանի ո՞ր ղեկավարին եք ավելի շատ վստահում. Auroranews-ը հարցում է անցկացնում» խորագրով տեսանյութի ներքո թոշակառու կնոջ կատարած գրառումը ոչ այլ ինչ է, քան զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ: Առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930