Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
««Հերոսներն ապրում են հավերժ» ֆիլմը Կարապետյան ընտանիքի շառավղի շարունակականության մասին է։
Սարգիս Ստեփանի Կարապետյանը (1932-2025) ամբողջ կյանքը՝ շուրջ 55 տարի, նվիրել է մանկավարժությանը, եղել Լեռնահովիտի դպրոցի ուսուցիչ և տնօրեն. օրինակ է եղել ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ համայնքի համար։ Այսօր նրա գործը շարունակում են զավակները և թոռները։
Դեկտեմբերի 4-ից «Սինեմա սթար» կինոթատրոնում կցուցադրվի MONK3 YouTube-յան ալիքի արտադրության «Հայ Դավիթ» մուլտֆիլմը, որի ամբողջ եկամուտը տրամադրվելու է «Հայ մայրեր» հիմնադրամին, իսկ «Սարգիս Կարապետյան» հիմնադրամը կրկնապատկելու է այդ գումարը։
Կարդացեք նաև
Բացի այդ, արդեն հաջորդ տարվանից «Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հովանավորելու է նաև 100 ուսանողի (յուրաքանչյուր մարզից 10 ուսանողի) առաջին տարվա վարձավճարը»։



















































Ես Լիլիթ Բաբախանյանն եմ,Կոտայքի մարզի գ. Նոր Գեղիից։Սովորում եմ Գեղարվեստի պետական ակադեմիայում,ինտերիերի դիզայն բաժնում անվճար։Ունեմ գերազանց առաջադիմություն,բարձր ցուցանիշներ։Ցանկանում եմ մասնակցել ծրագրին։