Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդ տարվանից «Սարգիս Կարապետյան» հիմնադրամը կհովանավորի նաև 100 ուսանողի առաջին տարվա վարձավճարը

Նոյեմբեր 26,2025 11:01 Share

Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

««Հերոսներն ապրում են հավերժ» ֆիլմը Կարապետյան ընտանիքի շառավղի շարունակականության մասին է։

Սարգիս Ստեփանի Կարապետյանը (1932-2025) ամբողջ կյանքը՝ շուրջ 55 տարի, նվիրել է մանկավարժությանը, եղել Լեռնահովիտի դպրոցի ուսուցիչ և տնօրեն. օրինակ է եղել ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ համայնքի համար։ Այսօր նրա գործը շարունակում են զավակները և թոռները։

Դեկտեմբերի 4-ից «Սինեմա սթար» կինոթատրոնում կցուցադրվի MONK3 YouTube-յան ալիքի արտադրության «Հայ Դավիթ» մուլտֆիլմը, որի ամբողջ եկամուտը տրամադրվելու է «Հայ մայրեր» հիմնադրամին, իսկ «Սարգիս Կարապետյան» հիմնադրամը կրկնապատկելու է այդ գումարը։

Բացի այդ, արդեն հաջորդ տարվանից «Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հովանավորելու է նաև 100 ուսանողի (յուրաքանչյուր մարզից 10 ուսանողի) առաջին տարվա վարձավճարը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լիլիթ says:

    Ես Լիլիթ Բաբախանյանն եմ,Կոտայքի մարզի գ. Նոր Գեղիից։Սովորում եմ Գեղարվեստի պետական ակադեմիայում,ինտերիերի դիզայն բաժնում անվճար։Ունեմ գերազանց առաջադիմություն,բարձր ցուցանիշներ։Ցանկանում եմ մասնակցել ծրագրին։

Պատասխանել