Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների և հաշվահարդարի բացահայտ գործիքի»․ Սեյրան Օհանյան

Նոյեմբեր 26,2025 12:08

«Այսօր իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների և հաշվահարդարի բացահայտ գործիքի։ Իշխող վարչախմբի գործողություններն ուղղված են երկրում վախի մթնոլորտ սերմանելուն, իշխանությունն ամեն գնով պահելուն, որոնք հանգեցնելու են իրավական պետության հիմքերի խաթարմանն ու սահմանադրականության վերջնական տապալմանը»,- «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նշենք, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել ԱԺ հայտարարության նախագիծը։ Այն լրացնելու համար էլ հրավիրվել են «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման» թեմայով լսումներ։

Սեյրան Օհանյանն ասաց․ «Լսումների համար հիմք է հանդիսացել ՀՀ-ում արձանագրված ժողովրդավարության հետընթացը, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավաքների ազատության կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների և քաղաքացիների նկատմամբ»։

«Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ այս նախաձեռնությունը քննարկել են նաև «Պատիվ ունեմ» խմբակցության հետ, քննարկվել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում։ Հայտնեց, որ լսումներին հրավիրել են նաև ՀՀ գլխավոր դատախազին, որը չի մասնակցում լսումներին՝ չնայած ըստ Սեյրան Օհանյանի՝ ամենաառաջին պատասխանատուն հենց ինքն է։

Նշենք, որ լսումներին ներկա է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական ներկայացուցիչը։

 

Լսումներին ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930