Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեգնաձորի և Ջերմուկի աղբավայրերում հրդեհի կանխման ուղղությամբ գործողություններ են իրականացվում. մարզպետ

Նոյեմբեր 26,2025 12:34

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի ֆեյսբուքյան գրառումը

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի և Ջերմուկ քաղաքի «Զիրակ» կոչվող աղբավայրերում այս պահին տեղի ունեցող հրդեհների հետևանքով առաջացած ծուխը որոշ անհարմարություններ է պատճառում բնակիչներին։ Խնդիրը գտնվում է վերահսկողության տակ, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ հրդեհի կանխման ուղղությամբ։

Հաջորդ տարվա մայիսին Վայք համայնքի տարածքում նախատեսվում է կառուցել կենցաղային թափոնների տեսակավորման կայան, որը կսպասարկի Վայոց ձորի մարզի բոլոր բնակավայրերը։

Թափոնների տեսակավորումն ու նախնական մշակումը զգալիորեն կնվազեցնի դրանց ծավալը և կնպաստի մարզում թափոնների կառավարման համակարգի էական բարելավմանը։

Հարգելի բնակիչներ, ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930