Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկումներ են ընթանում հայ-ամերիկյան համատեղ ընկերություն հիմնելու մասին. ԱԳ փոխնախարար

Նոյեմբեր 26,2025 13:18

«Խաղաղության գործընթացի մասին մանրամասն անդրադարձ կատարվել է նախարարի կողմից, ես այս փուլում հավելյալ որեւէ բան չէի ավելացնի, գործընթացը նորմալ շարունակվում է: Մենք մեծ հույս ունենք, որ խաղաղության համաձայնագիրն ապագայում կստորագրվի: Այդ առումով կան նաեւ անընդհատ կոնտակտներ»,-ճեպազրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը (լուսանկարում):

«Ինչ վերաբերվում է սահմանազատման գործընթացին, դա պրոցես է, որն իրականացվում է երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ղեկավարների կողմից: Մենք միշտ հաղորդագրությունների միջոցով տարածում ենք այն ամենը, ինչ կատարվում է»,-ասաց նա պատասխանելով լրագրողի՝ այդ թեմայով հարցին:

Ինչ վերաբերվում է TRIPP-ի վերաբերյալ տեղեկություններին, նշեց, որ չի լսել երրորդ ընկերության ներգրավված լինելու մասին որեւէ բան. «Ամերիկյան կողմի հետ քննարկումներն ակտիվ ընթանում են, որեւէ այլ մանրամասն չեմ կարող հայտնել, բացի դրանից, չկա էլ, որ հայտնեմ»:

Իսկ հնարավո՞ր է, որ Թուրքիայից որեւէ կազմակերպություն ներգրավված լինի, ԱԳ փոխնախարարն այսպես արձագանքեց. «Երկու կողմերն են որոշում, բնականաբար, ամեն կողմ ունի իր մոտեցումները, եւ դա երկու կողմերի խորհրդակցությամբ է որոշվելու, երկու կողմերի շահերին պետք է համապատասխանի ընկերությունների ընտրությունը, առաջին հերթին պետք է ստեղծվի համատեղ ընկերություն՝ առաջին փուլում: Հիմա քննարկումներ են ընթանում հայ-ամերիկյան համատեղ ընկերություն հիմնելու մասին»:

Բացառո՞ւմ է, որ հնարավոր Հարավային Կովկասում Ռուսաստան-Միացյալ Նահանգներ համագործակցություն լինի: «Խոսել մի բանի մասին, որը փաստ չէ, չեմ ուզենա, որովհետեւ այդպիսի ենթադրությունների վերլուծություն, ենթադրությունների մեկնաբանություն չէի ուզենա տալ…Մենք առաջնորդվում ենք այն փաստաթղթով, որը ստորագրել ենք»,-ասաց Մնացական Սաֆարյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930