«Շատ արագ երեկվա քաղակտիվիստներն ու արդարության մարտիկները դարձան այն ամենը, ինչի դեմ պայքարում էին, գումարած այդ ամենին՝ նաև ծայրահեղ մեծամիտ»,- «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» լսումների ժամանակ հայտարարեց ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը։
Նա նշեց՝ Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի․ «Ես Նիկոլին բան չունեմ ասելու, ինձ համար իր հետ կապված ամեն ինչ պարզ է։ Ինձ համար նա մեկն է, որ դավաճանել է այն ամենը, ինչի համար կարծես թե ինքն է պայքարել, ինքն ու իր ընտանիքն է զրկանքներ կրել։ Դավաճանել է ամեն լուսավոր գաղափար, կոտրել է հույսը վաղվա օրվա։ Մեր ազգին դարձրել է ձեռքը աշխարհին մուրացիկի ձևով պարզած, օգնություն աղերսող։ Իշխանամերձ շրջանակներում էլ ամեն ինչ պարզ է։ Ի՞նչ ասես մարդուն, որն այն ժամանակ էլ է իշխանություն եղել, հիմա էլ լավ տեղավորված է։ Համոզված եմ՝ հաջորդ իշխանության ժամանակ էլ կգտնի։ Ի՞նչ ասես այն ՔՊ-ականներին, որոնք ամբարտավանության ռեկորդներ են սահմանում, որոշները արդեն դարձել են օլիգարխներ ու հաջողակ բիզնեսմեններ։ Ցավոք, այստեղ էլ կան մարդիկ, որոնք իրադրության գերի են դարձել, և հույս ունեմ, որ դարձի կգան»։
Լսումներն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































