«Արա, այ ցնդած, ինչ ես քնում, հելնում, կպնում մարդկանց: Քո հիվանդ օրենքներով սատկի պրծնենք…»,- «Radio Aurora» կայքի ֆեյսբուքյան էջում նոյեմբերի 6-ին հրապարակված «Հունվարի 1-ից թղթի փող չշարժվի երկրում. Փաշինյան» խորագրով տեսանյութի տակ այսպիսի մեկնաբանություն թողնելու համար facebook-ի օգտատեր Արթուր Մուրադյանը հայտնվել է իրավապահների ուշադրության ներքո:
Քաղաքացու այս մեկնաբանությունը իրավապահները դիտարկում են ՀՀ Վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ:
Aravot.am-ի տեղեկություններով՝ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































Ստացվում է, որ 1937 թվականի վիճակի ենք հասել։ Մարդկանց ոչ ձեռնտու որոշումներով ու օրենքներով նրանց հունից հանում են, հետո էլ այդ մարդկանց ջղային ռեակցիաներին հետևում, նրանց ասած բառերի վրա խորանում ու էդ խեղճերի վրա քրեական գործեր են բացում։
2018-ին նիկոլը բոլորին սիրում էր, հպարտանում էր բոլորով ու խոնարհվում բոլորի առաջ, իսկ հիմա՞ ․․․ Իսկ կարող ա՞ էս պրոցեսն էլ է սիրելու պրոցե՞ս, կարողա ․․․