«Դանոս տվող օպերլիազորից մինչև ապօրինի ու պատվիրակված վճիռ արձակող դատավորը պետք է իմանան՝ մի օր իրենք կարող են հայտնվել այն կարգավիճակում, որի մասին ինչպես ես չեմ պատկերացրել կյանքում, այնպես էլ իրենք չեն պատկերացնում»,- «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» լսումների ժամանակ հայտարարեց Վանաձորի ընտրված, բայց չդարձած քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որին ժպտալուց է տեսել ԱԺ-ում, բայց որը դահլիճում չէ ու չի մասնակցում լսումներին՝ Մամիկոն Ասլանյանն ասաց․ «Այստեղ տեսա՝ իշխանական հայտնի մարդկանցից մեկը ժպտում էր։ Ասեմ՝ քաղաքական բանտարկյալությունը այնպիսի պրոցես է, որ երբեք չես կարող ասել՝ իշխանափոխության դեպքում ով կարող է հայտնվել այդ կարգավիճակում, ուստի կարելի է քամահրանքով ու հեգնանքով չվերաբերվել․ դա ոչ հարստություն է ոչ ուժ, ոչ շնորհք, ոչ հանճար ու տաղանդ, որ ասես՝ մեզնից ոչ մեկը չի կարող խլել»։
Լսումներն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































