Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարելի էր այսօր գալ, այս լսումներին մասնակցել՝ շաբլոնային հայտարարություններ անելու փոխարեն»․ Արմեն Աշոտյանն ու Իշխան Սաղաթելյանը՝ Արման Թաթոյանին

Նոյեմբեր 26,2025 16:17

«Ես չգիտեմ՝ քաղաքական իրադարձություններն ինչպես կլինեն մեր երկրում, բայց կարեւոր է մեկ բան, որ հայ ժողովուրդը 2026-ի առիթով չվերածվի լոկ ընտրազանգվածի։ Քաղաքական ուժերն այդ մարդկանց չվերաբերվեն լոկ որպես ընտրազանգվածի, որովհետեւ մենք ժողովուրդ ենք։ Մենք ժողովուրդ ենք, որը պետք է մասնակցի ընտրությունների, իմպիչմենթի եւ այլն, բայց ժողովուրդը չպետք է վերածվի լոկ ընտրազանգվածի։ Պարոն Թաթոյանի հայտարարությունը լսեցի։ Իհարկե, անձնական կարծիքս պետք է հայտնեմ՝ ինքը մարդու իրավունքների ուժեղ պաշտպան է եղել եւ կարծում եմ, կարելի էր այսօր գալ, այս լսումներին մասնակցել՝ շաբլոնային հայտարարություններ անելու փոխարեն», – խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով «Միասնության թեւեր» շարժման ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությանը վերաբերող հարցին։

Արման Թաթոյանը, հիշեցնենք, ասել էր, որ Նիկոլ Փաշինյանին հաղթելու համար նախկին երեք նախագահները պետք է դուրս գան քաղաքականությունից:

«Նախկինների կամ ներկաների ընտրություններին չմասնակցելու խոսույթը նիկոլական խոսույթ է»․ Արման Թաթոյանի հայտարարության առիթով էլ լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ես ցավում եմ, որ քաղաքականության մեջ հայտ ներկայացրած նոր քաղաքական ուժը իր քայլերը սկսում է նիկոլական խոսույթով։ Կարծում եմ՝ դա հաջողության հասնելու ճանապարհը չէ», – հավելեց նա՝ մանրամասնելով, որ քննարկումներ եղել են Արման Թաթոյանին ընդդիմության միասնական թեկնածու առաջադրելու մասին, դրանց ինքն էլ է ներկա եղել, բայց Բագրատ Սրբազանն այդ հարցին շատ ավելի հանգամանալից կարող է պատասխանել․ «Բայց երբեք ընդդիմադիր դաշտի որեւէ ուժ՝ նոր, հին, նախկին, մեզ համար թիրախ չի եղել եւ չի լինելու։ Ափսոսում եմ, որ իրենց մուտքը սկսում են նման խոսույթով»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930