Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ընդդիմադիր գործիչն ընտրվում է համայնքի ղեկավար, կամ ձերբակալում են կամ սպանում»․ Իշխան Սաղաթելյան

Նոյեմբեր 26,2025 13:09

«Այսօր գլխավոր դատախազը խուսափեց ներկա գտնվել լսումներին մեկ պարզ պատճառով՝ չունենալով զեկույցում տեղ գտած փաստերի նկատմամբ հակափաստարկներ և նաև չունենալով պատասխաններ մի շարք ապօրինությունների վերաբերյալ, որոնք իրականացվում են հաճախ կամ դատախազության անմիջական նախաձեռնությամբ կամ մասնակցությամբ»,-«ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև անդրադարձավ այն փաստին, որ միջազգային կառույցների ներկայացուցիչները ևս չեն մասնակցում լսումներին ու վստահեցրեց՝ կգտնեն արդյունավետ ձևաչափեր այս քննարկման արդյունքները միջազգային գործընկերներին ներկայացնելու համար։

Իշխան Սաղաթելյանը ահազանգեց՝ բոլոր նրանք, որոնք կանգնած են հայկական պետական շահերի պաշտպանության հիմքերում, նրանց փորձում են շինծու մեղադրանքներով կալանավորել և մեկուսացնել․ «Մեր քաղաքացիների հիմնարար ազատությունները սահմանափակված են։ Այսօր մեր երկրում ազատ խոսքի համար մարդուն մեղադրանք են առաջադրում ու կալանավորում, եթե ընդդիմադիր գործիչն ընտրվում է համայնքի ղեկավար, կամ ձերբակալում են կամ սպանում»։

Պատգամավորը հորդորեց ընդդիմադիր ուժերին միասնաբար վերահսկել նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացները։ Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց՝ մեկ թիրախ պիտի ունենան ընդդիմադիր ուժերը, որն այս չարիքի իշխանությունն է։

«Ընդդիմադիր ուժերին առաջարկում ենք համագործակցություն հետեւյալի շուրջ

1.Օրինական բոլոր միջոցներով հակազդեցություն բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների և ազատությունների սահմանափակումների նկատմամբ.

2.Հայ Առաքելական Եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանություն.

3.Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն որևէ քաղբանտարկյալ բոլորիս քաղբանտարկյալն է սկզբունքով.

4.Ընտրական գործընթացի օրինականության ապահովում եւ վերահսկողության իրականացում.

5.Միմյանց նկատմամբ հակաքարոզչության բացառում.

6.Վարչախմբի հետ ցանկացած (այդ թվում հետընտրական փուլում) համագործակցության բացառում։

Այս օրակարգով համագործակցությունը չպետք է որեւէ կերպ կաշկանդի եւ սահմանափակի քաղաքական ուժերի՝ իրենց ծրագրերից ու քաղաքական կողմնորոշումներից բխած գործունեության ազատությունը։

Այս օրակարգով մենք մտադիր ենք մեկնարկել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ընդդիմադիր դաշտում գործող բոլոր դերակատարների հետ»:

 

Լսումներն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930