Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազդեցության գործակալներ են. միակ լավ բանը այն է, որ արդեն սկսել են բացահայտ այդ ամեն ինչն անել». Իշխան Սաղաթելյանը՝ Բաքու մեկնած հայ գործիչներին

Նոյեմբեր 26,2025 17:28

«Ադրբեջանը, Ալիեւի վարչակազմը պետք է իմանա՝ ինքը ում հետ հանդիպել է, դրանք հայ ժողովրդի հետ որեւէ կապ, առնչություն չունեն։ Իրենք հանդիպել են իրենց ազդեցության գործակալների հետ։ Հետեւաբար, նրանք չեն կարող ներկայացնել հայկական կողմը, հայ ժողովրդին»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հայ հասարակության ներկայացուցիչների եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների Բաքվում հանդիպումների, այդ հանդիպումներից հետո հայ հասարակությանը հղված ուղերձների մասին հարցին։

Ընդդիմադիր պատգամավորի բնութագրմամբ՝ Ադրբեջան մեկնած հայ պատվիրակները մեր երկրում Ադրբեջանի շահերը առաջ տանողներ են եւ հայ ժողովրդի, հայկական պետականության, մեր ինքնության հետ առնչություն չունեն․ «Դրանք ազդեցության գործակալներ են, որ սպասարկում են այդ պետությունների շահերը։ Այստեղ միակ լավ բանն այն է, որ արդեն սկսել են բացահայտ այդ ամեն ինչն անել։ Ինչ վերաբերում է Բաքվում գտնվող մեր ռազմագերիներին, սա հայ ժողովրդի ամոթն է, խայտառակությունն է, իրենք Բաքվում են նաեւ այս իշխանության գործունեության արդյունքում։ Հայաստանի այսօրվա վարչախումբը անմիջական մեղսակցություն ունի Արցախի հայաթափման, էթնիկ զտման, ցեղասպանության, Բաքվում գտնվող ռազմագերների հարցում։ Իրենք այդ հարցով չեն զբաղվել ու շարունակում են չզբաղվել։ Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում, իսկ ռազմագերիները Բաքվի բանտերում, ու տեսեք իրենց սրիկայության աստիճանը, ասում են՝ Հաջիեւը մեզ փոխանցել է, որ գնացեք հայ ժողովրդին փոխանցեք, որ պատերազմ չի լինելու, տարածքային պահանջներ չկան։ Մի հատ դուրս բերեք Հայաստանի տարածքից ձեր զորքերը, ինչո՞ւ չեք դուրս բերում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930