Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուլերը հույս է հայտնել, թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը արագ կստորագրվի

Նոյեմբեր 26,2025 18:45

Թուրքիան խորացնում է երկկողմ կապերը եղբայրական Ադրբեջանի հետ, այսօր խորհրդարանում հայտարարել է պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ։ «Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել Ադրբեջանի զինված ուժերի կարողությունների ամրապնդման գործում», – ասել է թուրք նախարարը, տեղեկացնելով՝ Անկարան վարժեցնում է ադրբեջանական բանակը, ինչպես նաև խորհրդատվություն է տրամադրում։

Գոհունակություն արտահայտելով օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների ու խաղաղություն կամքի համար՝ Գյուլերը հույս է հայտնել, թե խաղաղության համաձայնագիրը արագ կստորագրվի։

Թուրք նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի հետ համագործակցությանը քարտեզագրության ոլորտում։ Նրա խոսքով՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կից քարտեզագրության գլխավոր վարչությունն աջակցել է Ադրբեջանին քարտեզների արտադրության հարցում։ «Այս ոլորտում մեր խորհրդատվական օգնությունն ու աջակցությունը շարունակվում են», – ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930