Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում 2800 ազատազրկված անձանց 53 տոկոսն ազատազրկման վայրերում են առանց դատավճռի»․ Ավետիք Չալաբյան

Նոյեմբեր 26,2025 21:12

«Այս վիճակը, որում հայտնվել ենք ունի մեկ հիմնական հանգուցալուծում, որը ՀՀ-ում իշխանափոխությունն է»,- «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» լսումների ժամանակ հայտարարեց «ՀայաՔվե» քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նա նաև հայտնեց, ՀՀ-ն ԵԽ երկրների շարքում բացարձակ առաջատար է ազատազրկված, բայց դատավճիռ չունեցող մարդկանց թվով․ «ՀՀ-ում կա 2800 ազատազրկված անձ, նրանց 53 տոկոսն ազատազրկման վայրերում են գտնվում առանց դատավճռի։ ՌԴ-ում ազատազրկված անձանց 25 տոկոսն է, որ չունի դատավճիռ, Ադրբեջանում և Վրաստանում 24 տոկոսն է, Թուրքիայում՝ 15 տոկոսը, Լեհաստանում ընդամենը 10 տոկոսը։ ՀՀ-ն Եվրոպայի խորհրդի երկրների շարքում բացարձակ առաջատար է ազատազրկված, բայց դատավճիռ չունեցող մարդկանց թվով։ Դրանց մեջ բնականաբար, այն քաղբանտարկյալներն են, որ մենք ունենք։ Այս խայտառակ վիճակը ոչ միայն գործող վարչախմբով է պայմանավորված,այլև այն օրենսդրությամբ, որն այսօր ունենք և որն ընդունվել է 2021-ին այս վարչախմբի կողմից, երբ Դիմադրության շարժումն էր, ընդդիմությունը չէր գալիս ԱԺ, կարողացան անցկացնել այն օրենսդրությունը, որն այսօր գործում է»։

Լսումներն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930