2026 թվականին Միլանում եւ Կորտինա դ՝ Ամպեցոյում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ջահն այսօր վառվել է Հունաստանում ու մեկնարկել ճանապարհը։ Այն եզրագիծը կհատի 63 օր հետո՝ «Սան-Սիրո» մարզադաշտում։
Առաջին ջահակիրը 2024 թվականի Խաղերի բրոնզե մեդալակիր, թիավարորդ Պետրոս Գայդացիսն է եղել, որից փախանցավազքը ստանձնել է իտալացի հանրաճանաչ դահուկորդուհի Ստեֆանիա Բելմոնդոն։
Հունաստանում ինն օր շրջելուց հետո ջահը դեկտեմբերի 4-ին կփոխանցվի Ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպիչ երկրի ներկայացուցիչներին եւ Իտալիայի բոլոր 110 մարզերով 12 հազար կիլոմետր հաղթահարելուց հետո ճամփորդությունը կեզրափակի փետրվարի 6-ին, Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում։
Միլանում եւ Կորտինա դ՝ Ամպեցոյում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-ից 22-ը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































