Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ 32. «Խոշոր չափի հանցագործությունների քանակը նվազել է»

Նոյեմբեր 27,2025 09:00

Սկիզբը՝ այստեղ:

Պարբերաբար հայտարարվում է, թե «խոշոր հանցագործությունները պակասել են», որ ժողովուրդը կարող է հանգիստ շնչել, իսկ երկրի անվտանգությունը բարելավվում է։ Սա լոզունգ է, որի տակ թաքնվում է ահազանգերի լուռ ալիք — քանզի իրականում ոչ միայն չեն պակասել, այլ որոշ չափով ավելացել են, եւ դրանց մի զգալի մասը մնում է անպատիժ։

Սա պարզապես քաղաքական մանիպուլյացիա է հասարակ թվերի միջոցով։ Նախ, էական հարցերից մեկն է հասկանալ՝ ինչո՞ւ է այս «նվազման» թեզը տարածվել։ Արդյո՞ք դա միայն PR է, թե՞ կա իրականություն այս ամենի հիմքում։ Առաջին հայացքից թվում է, թե հանցագործությունների թիվը փոքր է, բայց Քննչական կոմիտեն եւ Դատախազությունը հայտնում են, որ 2023 թվականին գրանցվել է 40,666 հանցագործություն, ինչը 8.1%-ով ավելի է, քան նախորդ, 2022 թվականին։ Խոշոր չափի հանցագործությունները նույնպես չեն պակասում։ Նաեւ ըստ Դատախազության, հանցագործությունների բացահայտման տեմպերը նվազել են։

Այս տվյալները ցույց են տալիս, որ պաշտոնական հայտարարություններում հնչող «խոշոր հանցագործությունների նվազումը» հերթական Դանայան տակառն է։

Ակնհայտորեն ավելացել է դանակահարությունների, հրազենի օգտագործման, «ռազբորկաների», հին հաշիվների, վենդետաների քանակը։ Եթե ոչ ամեն օր, ապա երկու օրը մեկ լսում ենք հերթական սպանության կամ հաշվեհարդար տեսնելու դեպքերի մասին։

Երբ շեշտադրվում է «խոշոր հանցագործության նվազման» թեզը, լավ է նայել ոչ միայն ընդհանուր դեպքերի քանակին, այլ նաեւ դրանց որակին։ Դատախազության տվյալներով՝ 2023-ին «շատ խիստ» հանցագործությունների թիվը աճել է։ Չնայած բացահայտման ցուցանիշների աճին, որոշ դեպքերում (Դատախազությունը հայտնում է, թե որոշ գործեր փոխանցվել են դատարան), մի շարք հանցագործներ մնում են անպատիժ՝ կամ դատավարությունները ձգվում են երկար։

Ըստ պաշտոնական տվյալների՝ անպատիժությունը շարունակում է մնալ մեծ խնդիր։ Աննկատ չի մնում այն հանգամանքը, որ շատ ծանր հանցագործություններ չեն ստանում համապատասխան լուծում։ Դատախազությունը հայտնում է, որ շատ քրեական գործեր չեն ունենում արագ լուծում կամ լիարժեք բացահայտում: Ակնհայտ է, որ խոշոր չափի հանցագործությունների գործերն այնքան են աճել, որ ինստիտուտների վրա ծանր բեռ է դրվել: Հանրային վտանգավոր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը բարելավվում է շատ կասկածելի տեմպերով, ինչը մտահոգիչ է քաղաքացիների համար։

Եթե այս սուտը ընկալվի որպես պետական «առաջընթաց», ապա վտանգ կա, որ հասարակությունը կկորցնի իր զգոնությունը՝ հանցագործությունների դեմ։ Իսկ եթե վստահություն չկա, որ պետությունը հանցագործությունը կբացահայտի, մարդիկ մնում են անարդարության հետ համակերպվելու եւ ծայրահեղ քայլերի գնալու ընտրության մեջ։ Սա ոչ թե պարզապես վիճակագրական հարց է, այլ անվտանգային ու քաղաքական հիմնախնդիր։

Հանրային վստահությունը նվազում է, հատկապես այն խնդիրների հանդեպ, որտեղ պատասխանատվությունը պետք է լինի պետական մարմինների վրա։ Քննադատությունը, պահանջը լուծումների նկատմամբ դարձնում է քաղաքացիներին զգոնություն պահանջող, ոչ թե ահազանգող։ Եթե «նվազումը» ընդունվի որպես իրականություն, ապա յուրաքանչյուր վարչապետական ուղերձ «պատասխանատվություն կիսելու» մասին դառնում է հնչեղ, բայց վտանգավոր խոստում՝ առանց ենթակառուցվածք ապահովող քայլերի։

Այս սուտը ոչ միայն դատարկ լոզունգ է, այլ նաեւ քաղաքական մանիպուլյացիա։ Այն օգտագործվում է՝ երկու հիմնական գլոբալ պատրանքների ստեղծման համարգ որ պետությունը վերահսկում է իրավիճակը, եւ որ քաղաքացին կարող է հանգիստ ապրել՝ առանց վախի, քանի որ խոշոր հանցագործություններն այլեւս նվազել են։

Իրականում իրավիճակը շատ ավելի բարդ է՝ աճող ծանր հանցագործություններ, անպատժելիություն եւ վստահության անկում։ Եվ եթե այս մանիպուլյացիան չվերլուծվի խորքային, այն կարող է դառնալ երկարաժամկետ պառակտման եւ քայքայման աղբյուր։

 Շարունակելի

 Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 ՀՀԿ խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ
27.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930