Լրահոս
Օրվա լրահոսը

Սա, իհարկե, շատ բնորոշ է ՀՀ իշխանությունների համար՝ սկզբում ունեցվածքը խլել ու միայն հետո որոշել, թե ինչ են անելու դրա հետ. «ՉԻ»

Նոյեմբեր 27,2025 09:30

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ՀԷՑ-ի հետագա կառավարման երկու սցենար կա՝ կամ բյուջեից վճարել և ամբողջությամբ դարձնել պետական սեփականություն, կամ՝ եթե պարզվի, որ այդ ծախսն արդարացված չէ, «թափանցիկ ընթացակարգերով» նոր ներդրող ներգրավել։

ՉԻ. Սա, իհարկե, շատ բնորոշ է ՀՀ իշխանությունների համար՝ սկզբում ունեցվածքը խլել ու միայն հետո որոշել, թե ինչ են անելու դրա հետ։ Բայց ամեն դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին հուշենք, որ հնարավոր է նաև երրորդ սցենարը։

Օրինակ կարելի է քրեական գործեր հարուցել և կալանավորել Սամվել Կարապետյանի ողջ ազգուտակին, հետո բանտերում նրանց օրը մի քանի անգամ մի լավ «տփել», հետո նրանց ստիպել, որ ՀԷՑ-ը վաճառեն պետությանը 7-8 հազար դրամով կամ փոխանակեն մի քանի շաուրմայի հետ, այնուհետև «թափանցիկ ընթացակարգերով» մրցույթ հայտարարել՝ այնպես, որ ՀԷՑ-ը գնի Աննա Հակոբյանի հետ բացարձակապես կապ չունեցող որևէ նորահայտ օլիգարխ, հետո այդ օլիգարխի հետ պայմանավորվել, որ նա, որքան էլ «նախկինների թալանի պատճառով վնասով աշխատի», միևնույն է՝ ի սեր ժողովրդի, հոսանքի սակագինը չի բարձրացնելու, պետությունն էլ բյուջեից սուբսիդավորելու է այդ վնասը․․․ Պայմանով, իհարկե, որ սուբսիդիայի գումարի առնվազն կեսը ծախսվի հաջողակ տղամարդկանց համար կազմակերպվող բարեգործական ընթրիքների մուտքավճարի վրա։

Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930