Լրահոս
Օրվա լրահոսը

Կպահանջվի 40-50 տարի 1 հեկտար լիարժեք անտառ ստանալու համար. Ինգա Զարաֆյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 27,2025 10:38

Հասարակությունը տարակուսում է, թե նոյեմբերի վերջին, երբ եղանակը ցրտել է, եւ հրդեհների հավանականությունը խիստ նվազ է, ինչո՞ւ են այրվում անտառները: Գուցե ինչ-որ մարդիկ միտումնավոր այրում են` կոծկելով ապօրինի անտառահատումների հետքերը: Բնապահպան Ինգա Զարաֆյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով հրդեհի պատճառներին, ասում է. «Այստեղ ամառվա հանգամանքն էական չէ: Մենք խոսում ենք լրիվ չոր անտառների մասին: Քանի ամիս է՝ նորմալ անձրեւ չի եկել, այս է պատճառը, որ մի փոքր կրակից այսպիսի հրդեհ է բռնկվում»:

Այդ դեպքում ինչո՞ւ ամռան տապին, երբ +35-40 աստիճան շոգ էր, չէին այրվում նույն Դիլիջանի անտառները։ «Դիլիջանում ամռանը եղանակն անձրեւոտ էր: Բայց ո՞վ ասաց, որ ամռանը հրդեհներ չեն եղել: Նույն Մեղրիում լիքը նման հրդեհներ են եղել հենց ամռանը: Ահագին վնասներ եղան: Պետք է լավ մոնիթորինգ արվի, պետք է լավ հասկանան, թե խնդիրն ինչպես է առաջանում, տեխնիկա է հարկավոր, որպեսզի նույնիսկ մի փոքր օջախի դեպքում մեծ հրդեհ չառաջանա: Տեխնիկապես ապահովված ջոկատներ են անհրաժեշտ: Ասում են, որ իրավիճակն արդեն լավ է, մարվում է կրակը: Ռուսաստանում, Կանադայում նույնպես իրավիճակը կրիտիկական է, հեկտարներով անտառներ են այրվում: Հայաստանում անտառների ջրային աղբյուրները վերացել են: Անգամ տեղի բնակիչներն են այդ մասին խոսում: Այս ամենը շատ մեծ վնասեր է հասցնում Հայաստանին: Որպեսզի ստանաս մեկ հեկտար լիարժեք անտառ, դրա համար կպահանջվի 40-50 տարի»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930