Հարցազրույց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ
– Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թեւեր» շարժման ղեկավար, քաղաքական հայտ ներկայացրած Արման Թաթոյանն ասուլիս տվեց եւ հայտարարեց, որ եթե իսկապես ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա պաշտոնաթող նախագահները չպետք է մասնակցեն 2026 թվականի ընտրապայքարին։ Թաթոյանը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ միակը, նրանից առաջ էլ մի շարք քաղաքական գործիչներ այս դիրքորոշումն են հայտնել: Դուք ի՞նչ պատասխան ունեք այս մարդկանց։
– Այն մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանին քննադատելու կամ իր գործելաոճը դատապարտելու եւ նաեւ ջանքերը մեկտեղելու ծրագիր ունեն, որ նրան հեռացնեն, չպետք է զբաղվեն նրանով, որ ընդդիմության մյուս հատվածի վրա փորձեն ստվեր գցել։ Մենք նման գործելաոճով հանդես չենք գալիս ու չենք գալու, պետք չէ թիրախավորել, բոլորն ազատ են ու իրենք են որոշում` ինչով զբաղվել։ Ի՞նչ պիտի անեն, օրինակ, ընդդիմադիրները, փակե՞ն իրենց կուսակցությունները։
– Խոսքը նախագահների մասին է, որ չզբաղվեն քաղաքականությամբ, չմասնակցեն առաջիկա ընտրություններին։
Կարդացեք նաև
– Բայց նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր խորհրդարանի ամենամեծ «Հայաստան» դաշինքի առաջնորդն է, այդ դաշինքը գոյություն ունի, աշխատում է գետնի վրա, հիմա դուք ճի՞շտ եք համարում, որ ինչ-որ մեկն ասի, թե քաղաքական դաշտից ինչ-որ մեկը թող հեռանա։ Անլուրջ է։ Եթե մտնենք այդ դաշտ, ամեն մեկն էլ իր ճաշակով կարող է մյուսին ասել, որ պիտի հեռանա, ու ընդդիմությունը, իր բանուգործը թողած, կզբաղվի դրանով։
– Այսինքն՝ ասվածի մեջ ճշմարտության հատիկ չե՞ք տեսնում, որ այս իշխանությունը նախկին նախագահների ատելության քարոզչությամբ է եկել իշխանության, ու մի ստվար զանգված․․․
– Հիմա մեզ մոտ 300 հազար մարդ քվե է տվել, այդ մարդկանց ասենք․․․ ի՞նչ ասենք այդ մարդկանց, որ մեր աջակիցներն են ու մեզ քվե են տվել, ասենք, որ դո՞ւրս ենք գալիս քաղաքականությունից, ո՞րն է դրա ճշմարտությունը։ Նույն սոցիոլոգիական հարցումներով, այսօր մենք բարձր վստահություն ունենք, ի՞նչ ասենք մեր աջակիցներին, ասենք՝ չէ, գնացեք տներով, մի՞ մասնակցեք ընտրական պրոցեսներին կամ` մի մասնակցեք այլ պրոցեսների։ Եթե մարդն ուզում է մասնակցել քաղաքական պրոցեսներին, խնդրեմ, ոչ մեկին իրավունք չունենք ասելու՝ սա պետք է մասնակցի, սա` չպետք է։ Թող այդ մարդիկ զբաղվեն իրենց գործերով, զբաղվեն իրենց թիմերի ձեւավորմամբ, շտաբային գործունեությամբ, քաղբանտարկյալների հարցով, երկրում կոռուպցիայի, ապօրինությունների դեմ պայքարի հարցով, լիքը բաներ կան զբաղվելու, թող գնան ու զբաղվեն։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:



















































«․․․այդ դաշինքը գոյություն ունի, աշխատում է գետնի վրա․․․»
Արածներդ ի՞նչ է։ Ձեր դաշինքի գոյության իմաստն ի՞նչ է։ Էն մյուս խեղճուկրակ դաշինքի գոյության իմաստն ի՞նչ է։ Ախր գիտեք էլ․ տեղով շանթարգել եք։ Քանի դեռ դուք, ավելի ճիշտ՝ ձեր խրտվիլակ առաջնորդները կաք, ձեր գոյության իմաստը հողատու սատանայի քամակն ապահովագրելն է։ Ձեր ցանկացած գործողություն այդ նպատակին է ծառայեցվելու