Shamshyan.com. Այսօր՝ նոյեմբերի 27-ին, հերթական անգամ գնացքի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում: Սիս բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար գնացքն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան. տուժածներ չկան, «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Նշված վայրում վերջին 10 օրվա ընթացքում սա 2-րդ դեպքն է, երբ բախում է տեղի ունենում գնացքի և ավտոմեքենայի միջև, նախորդ դեպքը, ցավոք, ողբերգական էր, իսկ տարածքում չկան ուղեփակոցներ, անհրաժեշտ կահավորանքը բացակայում է, «Հարավկովկասյան երկաթուղի»-ն ասում է, որ դա իր գործը չի, Արարատի մարզպետարանի և Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի գործն է:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































