Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդարանական ընտրությունների ուղիղ եթերում կբանավիճեմ բոլոր քաղաքական ուժերի հետ»․ Փաշինյանը՝ Արման Թաթոյանի հրավերի մասին

Նոյեմբեր 27,2025 14:27

«Միասնության թեւեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանը երեկ հրավիրած ասուլիսում  Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր բանավեճի։

Այսօր լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ կընդունի՞ Արման Թաթոյանի հետ բանավիճելու հրավերը։ «Ես առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի բանավեճի հրավերն ի սկզբանե, էն գլխից ընդունել եմ։ Խորհրդարանական ընտրությունների ուղիղ եթերում կբանավիճեմ»,- արձագանքեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Արման Թաթոյանը երեկ նաեւ հայտարարել էր, որ «Նիկոլ Փաշինյանը պարզապես սնվում է նախկին նախագահներից։ Երբ ընտրությունը եւ մրցավազքը Փաշինյանի եւ նախկին նախագահների միջեւ է, ապա Փաշինյանը միշտ հաղթելու է»։

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Փաշինյանն ասաց․ «2026 թվականի ընտրությունները ցույց կտան՝ ով ինչ շանսեր ունի»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930