«Երբ պատգամավոր էիք, Սամվել Ալեքսանյանի մասին ասել էիք, որ միլիոնավոր հարկեր չի վճարում, անգամ մարդասպանության մեջ էիք նրան անուղղակի մեղադրել։ Դարձաք վարչապետ, եթե մարդասպան է, ինչո՞ւ ճաղերի հետեւում չէ, եթե սխալվել եք այն ժամանակ, մարդասպան չէ, չենք տեսել ձեր ներողությունը»,- այսօր Նիկոլ Փաշինյանին հարցրեց լրագրողը։
Նիկոլ Փաշինյանն ասաց ․ «Ես հերթական անգամ ձեզ պետք է հիշեցնեմ, որ ՀՀ վարչապետ եմ, քննիչ չեմ, դատավոր չեմ, դատախազ չեմ։ Եվ ՀՀ-ում որեւէ քննիչ, դատախազ եւ դատավոր չունի սահմանափակում՝ որեւէ սպանություն բացահայտելու»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Փաշինյանն ասաց, որ քաղաքական գնահատական կարող է լինել տարբեր իրավիճակներում տարբեր բաների, եւ իրավապահ համակարգի խնդիրն է քննել ու տալ եզրակացությունները։ «Եթե որեւէ մեկը կասի, որ ՀՀ-ում որեւէ սահմանափակում կա որեւէ սպանություն կամ գործ բացահայտելու, ինքն ուղղակի շատ մեծ սուտ կասի։ Հետեւաբար, այդ նույն հարցերը կարող եք ուղղել քննիչներին, դատախազներին»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































