Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք այսօր ապացուցեցիք, որ ոչ թե արդարությունն ու արդարադատությունն է գործում, այլ նպատակահարմարությունը»․ Բագրատ սրբազանը՝ Կարեն Ֆարխոյանին

Նոյեմբեր 27,2025 16:56

«Դատախազները համաձայնեցին իրավական փաստարկներին, որ տարբերակված մոտեցում է առկա, բայց վստահ եմ, որ դիրքորոշումն այսպիսինը չէր լինի, եթե չլիներ հանրային մեծ արձագանք։ Սա կարելի է համարել հանրային ճնշման հաղթանակ»,- «18 արդարների» գործով նիստի ընդմիջմանը, լրագրողների հետ զրույցում ասաց Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթեւիկ Սողոյանը։

Հիշեցնենք, դատարանն այսօր փոխեց Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը՝ սահմանելով համակցված այլընտրանքային միջոց՝ վարչական վերահսկողություն եւ 2,5 միլիոն դրամ գրավ։

Դատախազները, որոնք մեկ շաբաթ առաջ առարկել էին Լիդյայի խափանման միջոցի փոփոխությանը՝ հիմք վկայակոչելով այն, որ նա կարող է խոչընդոտել գործի քննությանը, այսօր համաձայնեցին պաշտպանական կողմի դիրքորոշմանը, որ Լիդյայի նկատմամբ խտրական մոտեցում է դրսեւորվել։ Նրանք հատուկ ընդգծեցին, որ իրենց դիրքորոշման փոփոխությունը պայմանավորված չէ հարցի հանրային հնչեղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իր խոսքում Բագրատ Սրբազանը դիմեց դատավոր Կարեն Ֆարխոյանին՝ ասելով, որ Լիդյայի կալանքի փոփոխության որոշումը կարող էր լինել մեկ շաբաթ առաջ, բայց չեղավ․ «Դուք այսօր ապացուցեցիք, որ ոչ թե արդարությունն ու արդարադատությունն է գործում, այլ նպատակահարմարությունը»։

Սրբազանն ասաց՝ վստահ է, որ դատավորը զղջում է, որ մեկ շաբաթ առաջ չի փոխել Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը։

Կարեն Ֆարխոյանը բացատրեց՝ դատարանի մոտ որ պահին որ համոզմունք է առաջանում, այդ պահին էլ այդ դիրքորոշմամբ է առաջնորդվում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930