Ալեն Սիմոնյանը չի դիմել իրավապահներին՝ Կապանի բնակչուհի Անահիտ Հակոբյանի՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում Սիմոնյանին ուղղված սուր մեկնաբանության հարցով։
Այս մասին Aravot.am-ին ասաց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
«Մենք չենք դիմել իրավապահներին։ Մենք մամուլի հրապարակումներից ենք իմացել, որ քրեական գործ կարող է հարուցվել։ Մենք հաղորդում չենք ներկայացրել։ Մնացած մանրամասներին չենք տիրապետում։ Տեղյակ ենք այնքան, որքան առկա է ձեր հրապարակման մեջ», – պարզաբանեց Հարությունյանը։
Անահիտ Հակոբյանի գրառման, քրեական վարույթի նախաձեռնման հնարավորության մասին երեկ էինք գրել։
Կարդացեք նաև
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լուսանկարը՝ Մովսես Հարությունյանի ֆեյսբուքյան էջից


















































