Լրահոս
Օրվա լրահոսը

74 քաղաքացու նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ. ԲԸՏՄ-ն այրումների ուղղությամբ աշխատանքների մասին

Նոյեմբեր 27,2025 18:19

2025թ. ընթացքում ԲԸՏՄ-ի կողմից օդի պահպանության՝ այրումների ուղղությամբ վերահսկողական աշխատանքների արդյունքներ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մթնոլորտային օդի պահպանության ոլորտում՝ թափոնների, տերևների, խոզանների, բուսածածկի մնացորդների, աղբավայրերի այրումների վերաբերյալ արձանագրվել է 998 դեպք, որից՝

  • 793՝ Թեժ գծի միջոցով ստացված ահազանգեր, այդ թվում

–       582՝ ՆԳՆ փրկարար ծառայությունից,

–       211՝ քաղաքացիներից։

  • 74՝ Տեսչական մարմնի կողմից նախաձեռնված։
  • 131՝ այլ մարմիններից (մարզպետարան, համայնքներ) ։

Արձանագրված դեպքերն ըստ ՀՀ մարզերի.

23 Երևան

36 Արագածոտն

213 Արարատ

58 Արմավիր

62 Գեղարքունիք

38 Լոռի

74 Շիրակ

9 Սյունիք

14 Վայոց ձոր

432 Կոտայք

39 Տավուշ  

  • 74 քաղաքացու նկատմամբ հարուցված վարչական վարույթներով կիրառվել են պատասխանատվության միջոցներ։
  • 750.000 ՀՀ դրամ կազմել է նշանակված տուգանքների ընդհանուր չափը։
  • 3 հարուցված քրեական գործ։
  • 39 միջնորդություն է ուղարկվել ՀՀ մարզպետներին՝ աղբավայրերում ինքնայրումներով պայմանավորված իրենց իրավասությունների շրջանակներում աղբավայրի հսկողություն, ինչպես նաև աղբի ինքնայրումը կանխելու համար հակահրդեհային միջոցառումներ չիրականացնելու համար պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով։

2025թ ընթացքում բոլոր խոշորացված համայնքներում անցկացվել են մարզպետների, համայնքների ղեկավարների, ավագանիների և բնակիչների ներգրավմամբ իրազեկում հանդիպումներ՝ հրդեհների, հրդեհավտանգ իրավիճակների կանխարգելման, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների, ՎԻՎՕ-ով նախատեսված վարչական տուգանքների վերաբերյալ։

ԲԸՏՄն ևս մեկ անգամ հիշեցնում է.

Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով առաջացնում է տուգանքի նշանակում’ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից (50.000դր.) երեքհարյուրապատիկի (300.000դր.) չափով:

Խստացված միջոցառումները շարունակական են։

Թեժ գիծ 119։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930