Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղղակի պատժում են այն մարդկանց, ովքեր այլախոհ են, կարող են դուրս գալ պայքարի իրենց դեմ: Սա պատժի ձեւ էր». Լիդյա Մանթաշյան

Նոյեմբեր 27,2025 20:44

Իր նկատմամբ խափանման միջոց կալանքը վարչական վերահսկողությամբ փոխարինելու մասին դատարանի որոշումից հետո Հայաստանում միակ կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի առաջին շփումը Aravot.am-ի եւ լրագրող Վահե Մակարյանի հետ էր: Հարցիս, թե շուրջ հինգ ամիս կալանավայրում անցկացնելուց հետո ազատության առաջին րոպեների ի՞նչ զգացում ունի, Լիդյան պատասխանեց. «Անսովոր է»:

Այնուհետեւ, պատասխանելով հարցին, թե դատարանի կայացրած որոշումը սպասելի՞ էր,՝ ավելացրեց, որ ինքը դեռ շատ բան չգիտի: «Գրառումների, ակցիաների մի մասին եմ ծանոթ:  Հայ ժողովրդի այս ճնշումից հետո վերաքննիչով հաստատ փոփոխություն լինելու էր: Բոլորն այդ կարծիքին էին, որ ժողովրդի այս ճնշումին չեն կարող դիմանալ:

Շնորհակալ եմ այն արժանապատիվ հայերին, որոնք ոչ թե իմ կողքն են կանգնել այսօր, այլ փորձում են այնպես անել, որ Հայաստանում արդարադատության համակարգը վերջնականապես չկործանվի: Ժողովուրդն ասում է՝ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի: Հիմա նույնը եղավ:

Անկեղծ, շատ հուզվել եմ, երբ իմացել եմ՝ մարդիկ ինչեր են անում: Ու դա կապված չէ իմ անձի հետ: Կարեւորը դա է: Մարդիկ ինձ չեն ճանաչում: Բայց ցանկացած մարդ, որ կարդում է այս գործը, հասկանում է, որ այնտեղ ահաբեկչության տարր չկա: Ուղղակի պատժում են այն մարդկանց, ովքեր այլախոհ են, ովքեր կարող են դուրս գալ պայքարի իրենց դեմ: Սա պատժի ձեւ էր:

Նախորդ անգամ, օգոստոսին Ֆարխոյանը որոշել էր, որ ես կարող է կրկին հանցանք գործեմ: եթե ես կյանքում այլ հանցանք չեմ գործել, ի՞նչ հանցանք պիտի գործեմ, պիտի դուրս գամ ահաբեկչություն գործե՞մ»,-ասաց Լիդիա Մանթաշյանը դատարանի դահլիճից դուրս գալուց հետո առաջին հարցազրույցում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930