Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության պատասխանատվությունը կրկնապատկվում է

Նոյեմբեր 28,2025 10:00

Այն, ինչ Փաշինյանն անում է Հայ առաքելական եկեղեցու հետ, ինձ մեծ ցավ է պատճառում: Եթե Վեհափառ Հայրապետը ստիպված լինի 1700-ամյա կառույցը հանձնել այս իշխանությանը, ես եւ իմ նման շատերը չենք կարողանա Հայաստանում այցելել որեւէ եկեղեցի, որը ենթարկվում է նիկոլական կաթողիկոսին: Իսկ որ այդպիսին լինելու հավակնորդներ կան, ցույց է տալիս մեր եպիսկոպոսների վարքը (որն ինձ համար անսպասելի էր): Եկեղեցու պառակտումն իր պատմական հետեւանքներով նույնպիսի աղետ կլինի, ինչպիսին է Արցախի կորուստը:

Չեմ ցանկանում դավադրապաշտության գիրկն ընկնել, բայց գուցե համաձայնեմ Հարութ Սասունյանի հետ, որ եկեղեցու դեմ «օպերացիայի» համար մեր կառավարությունը (հարկատուներիս գրպանից, բնականաբար) վճարում է ամերիկյան համապատասխան ընկերությանը: Տեղեկատվական հոսքերը եւ մանավանդ «արտահոսքերը» կառավարվում են քաղաքական տեխնոլոգիաների պրոֆեսիոնալների կողմից:

Իհարկե, ոչ մի տեխնոլոգիա չէր կարողանա նպաստել, որ Հայաստանը շարունակի իր գահավիժումը, եթե մեր հասարակությունը գոնե մի փոքր իմունիտետ ունենար ամեն ինչը պղծելու դեմ: Բայց իմունիտետ գոյություն չունի՝ ինչպես մարսել ենք Արցախի կորուստը, այնպես էլ մարսելու ենք եկեղեցու պառակտումը: Այսպես որ շարունակվի, կմարսենք նաեւ Փաշինյանի վերարտադրությունը:

Եվ այստեղ կրկին կցանկանայի խոսել ընդդիմադիր բոլոր գործիչների պատասխանատվության մասին: Այս, չափազանց վտանգավոր, իրավիճակում նրանց պատասխանատվությունը կրկնապատկվում է: Բնական է, որ չի կարող լինել «մեկ միասնական ընդդիմություն»՝ դա անհեթեթություն է: Բայց կարող է լինել ինչ-որ մի, պայմանականորեն ասած, «կլոր սեղան», որի ժամանակ իշխանափոխություն իրապես ցանկացող քաղաքական բոլոր ուժերը կարող են պայմանավորվել տարրական բաների մասին:

1/ Իրար քննադատել կոռեկտության սահմաններում, իրար չհայհոյել, չվարկաբեկել:

2/ Միասնական դիրքորոշում մշակել «անկլավների», ադրբեջանցիների՝ ՀՀ «վերադարձի», Հայ առաքելական եկեղեցին պառակտելու իշխանության փորձերի, քաղբանտարկյալների, ՀԷՑ-ի եւ այլ՝ իմ կարծիքով, ոչ վիճահարույց հարցերի վերաբերյալ:

Եթե ընդդիմադիրները սկսեն ասել՝ «ես չեմ նստի սրա կողքին կամ նրա կողքին», ուրեմն նրանք իրականում իշխանափոխություն չեն ուզում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    «Եթե ընդդիմադիրները սկսեն ասել՝ «ես չեմ նստի սրա կողքին կամ նրա կողքին», ուրեմն նրանք իրականում իշխանափոխություն չեն ուզում»:
    Այո, իհարկե, գլխավոր հարցերից մեկը դա է և մյուսն էլ՝ իշխանափոխության դեպքում իշխանական աթոռների ձեռքբերման թվաբանությունը և դրա շուրջ առաջացող գզվռտոցները վերացնելը։

  2. Փորձեցի գրել կարճ: Չստացվեց:
    Փաստ.
    Հայաստանը վճարում է ամերիկյան հանրային կապերի ընկերությանը՝ Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) վրա հարձակվելու համար [‘Սպիտակ փաստաթուղթ` պատրաստած Mercury հանրային կապերի ընկերության կողմից, որը Հայաստանի կառավարությունը վարձել էր ապրիլին` ըստ Հարութ Սասունյանի:]

    Պետական գումարները (մեր բոլորիս մուծած հարկերը) տալիս է օտարերկրյա ընկերություններին, որ ճանապարհ հարթեն իր ‘շռնդալից’ վերարտադրմանը 2026-ին: Սա մի մեծ հացագործություն է ինքստինքյան` Նիկոլ Սարկոզին բանտում ա նման բանի համար: Դե Հայաստանը Ֆրանսիայից միգլուխ ավելի դեմոկրատական ա…

    ՀԱԵ-ին միակ կառույցն է, որ դեռ տերմիտները չեն կերել ներսից: Անկախ է, դիմադրում է: Հարձակումն այս պատճառով է:

    Սա ընտրակաշառք չէ, իհարկե, սա ընտրակեղծում է, ընտրությունները կեղծելու նոր ձև է` հիբրիդային է և նորաձև:
    Քանի որ նախկին ձևը չէ, հայաստանցին դեռ չի գրանցվում ՀԱԵ-ու դեմ արշավանքը որպես ընտրությունները կեղծելու միջոց: Կեղծ օրակարգերի նախընտրական արշավանքի մի կտոր է:

    Այսպիսով, ընդունելի է որպես ելակետ, որ ընտրությունների սցենարը այս վարչակազմը պատվիրել է օտարերկրյա ընկերություններին: Հիմքում այն տրամաբանությունն է, որ ՀԱԵ-ու դեմ արշավը մասն է հիբրիդային նախընտրական գործընթացի պատվերի: Պատվերի մեծ նպատակն է այս վարչակարգի ‘շռնդալից’ վերարտադրվելը: Առաջանում են հարցեր.

    ա) Ինքնիշխանությո՞ւն ենք ուզում` օտարերկրյա ընկերությանը նման պատվեր դնող վարչապետ ունենալով հանդերձ:
    Անպատժելիությունն է պատասխանը:

    բ) Դեմոկրատական, մաքուր ընտրություննե՞ր ենք ուզում` վարչակազմը ընտրակաշառքի կոռուպցիոն սխեման տեղափոխում է ընտրություններից նախընտրական փուլ, որ խաբի հայաստանցուն:
    Օտարերկրյա ‘մասնագետները’ վարչապետի թույտվությամբ հիմարի տեղ են դնում հայաստանցուն և իրենց ‘օգուտն’ է կոմպրոմատ հավաքել Հայաստանի քաղաքական վերնախավի վրա:
    նիկոլը կոմպրոմատ է գործածում հայաստանցիների դեմ, իր դեմ կոմպրոմատ են խաղացնում երբ երկրից դուրս է` թանը ընկած մկան տեսք ունի Հայաստանի վարչապետը:

    2026-ի հաշվարկը հետևյալն է. դիտորդները կհաստատեն մաքուր, դեմոկրատական ընտրություններ, իսկ նախընտրական փուլում պետական գումարներով, ռեսուրսներով կատարած ընտրական պրոցեսի կոռուպցիան կանցնի չգրանցված: Սա բազմաքայլ, բազմակողմ սցենար է, որն այդ օտարերկրյա ընկերությունները վաճառել են վարչակազմին հայաստանցու աշխատած փողի դիմաց ընդդեն հիմարացված հայաստանցու:

    գ) ի՞նչն է խանգարում ենթադրել որ նույն վարչակազմը կխորշի դնել այլ պատվերներ նույնատիպ օտարեկրյա ընկերություններին: Օրինակ, նույն արշավանքը ՀԱԵ-ու դեմ կարող է բուսեցնի 300000 ազրբժնցու բարեկեցության մանրակրկիտ ծրագիրը` ներառյալ ոչ նորաձև, հնաոճ հայերի թթու հայացքների արգելում; թուրքերենը որպես երկրորդ պետական լեզու, ավելի մեծ հաստիքով, հատուկ պարեկների վարժանք ազրջնցիների բարեկեցությունը ապահովող; մզկիթների կառուցում… Ահա որտեղ է շունը թաղած:

    2026` Ընտրությունը վերջնական է լինելու: Կամ Հայաստան կամ Թուրան:

  3. Anonymous says:

    Ես սփիւռքահայ եմ, լրիւ համաձայն եմ ձեզ հետ։ Բայց խորհրդարանական վերջին լսումներին` քաղբանտարկեալների պաշտպանութեան համար, ցաւալի էր, բայց կային ԲԱՑԱԿԱՆՆԵՐ` քաղաքական յայտ ներկայացրած ուժերից։ Իրապէս չեմ հասկանում, բացակայ էին որ ի՞նչ։ Օրինակ սա այն օրակարգերից չէ՞ որի շուրջ չպիտի տարաձայնութիւն լինի։ Եւ ով զարմանք, բացակայ էր օրինակ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը, որի մասնագիտական ոլորտից է եղել այդ քննարկումը։ Խնդրում եմ պարոն Աբրահամեան, սթափեցրէք այս ուժերին։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930