Լրահոս
Օրվա լրահոսը

Անտառային հրդեհների հետևանքով բազմաթիվ վայրի կենդանիներ լքել են իրենց բնական միջավայրը և կարող են հայտնվել բնակելի հատվածներին մոտ՝ նշել է նախարարը

Նոյեմբեր 28,2025 11:38

Նախարար Համբարձում Մաթևոսյանը այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու վերջին օրերին «Դիլիջան» ազգային պարկում ու հարակից տարածքներում տեղի ունեցած հրդեհների հետևանքներին
ՇՄՆ Էկոպարեկային ծառայության, ՆԳ նախարարության Փրկարար ծառայության և համայնքային ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ նախարարը ծանոթացել է իրավիճակին, փորձել գնահատել հրդեհների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։

Նախարար Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված բոլոր ծառայողներին` իրենց պատասխանատու և նվիրված աշխատանքի համար։ Հորդորել լինել առավել զգոն և հետևել քաղաքացիների շրջանում հակահրդեհային կանոնների պահպանմանը, ինչպես նաև խիստ արձագանքել դրանց խախտումների դեպքերին։

Նախարարը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պատասխանատուներին հանձնարարել է ուժեղացնել բնակչության շրջանում իրականացվող իրազեկման ու բացատրական աշխատանքները՝ կանխարգելման միջոցառումների արդյունավետությունն առավել բարձրացնելու համար։

«Բացի հակահրդեհային կանոնների խստագույն պահպանման անհրաժեշտությունը, մենք կանգնած ենք մեկ կարևոր խնդրի առաջ ևս․ անտառային հրդեհների հետևանքով բազմաթիվ վայրի կենդանիներ լքել են իրենց բնական միջավայրը և կարող են հայտնվել համայնքներին կամ բնակելի հատվածներին մոտ»,-նշել է նախարար Մաթևոսյանը:
Հարգելի քաղաքացինե´ր, նման դեպքերում խնդրում ենք անհապաղ դիմել համապատասխան ծառայություններին՝ ապահովելու ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների անվտանգությունը։
Նախարարը այցելել է նաև հրդեհաշիջման աշխատանքների համար ստեղծված օպերատիվ արձագանքման շտաբ:
Գույքագրված խնդիրներին հնարավոր սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930