Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանի դատավարությունն արագացված կարգով է ընթանում

Նոյեմբեր 28,2025 13:52

2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանի իշխանությունները անօրինական կերպով պահում են Ռուբեն Վարդանյանին։ Նրա գործը քննվում է Բաքվի ռազմական դատարանում, և գործընթացn ի սկզբանե ուղեկցվել է լուրջ իրավախախտումներով։
Մինչ նախկինում լսումները տեղի էին ունենում մոտավորապես շաբաթը մեկ անգամ, նոյեմբերի 18-ից դրանք նշանակվում են շատ ավելի հաճախ. լսումներ տեղի են ունենում գրեթե ամեն օր։

Նոյեմբերի 18-ի նիստում դատարանը քննարկել է թարգմանիչ Իսլամ Աղաքերիմովին բացարկ հայտնելու մասին նախկինում ներկայացված միջնորդությունը։

Պաշտպանությունը նշել է նրա թարգմանության անճշտությունները և խնդրել բավարարել միջնորդությունը։ Թարգմանիչ Աղաքերիմովը հայտարարել է, թե «թույլ է տվել միայն մեկ՝ ոչ դիտավորյալ, մեխանիկական սխալ»։ Մեղադրող կողմն առարկել է միջորդությանը՝ նշելով, թե նման սխալը չի կարող բացարկի հիմք հանդիսանալ։ Դատարանը մերժել է միջնորդությունը։
Այնուհետև ևս 4 նիստ է կայացել՝ նոյեմբերի 20-ից 25-ը։ Յուրաքանչյուր նիստում դատարանը նոր «տուժածներին» և նրանց իրավահաջորդներին կրկին պարզաբանել է իրենց իրավունքներն ու պարտականությունները, իսկ մնացած ամբողջ ժամանակը նվիրված է եղել նրանց ցուցմունքների լսմանը։
Ընդամենը 4 օրում լսել են ավելի քան 80 «տուժածի», որոնք նկարագրել են հրաձգության դեպքեր, նռնակների պայթյուններ և այլ դեպքեր, որոնք, ըստ նրանց հավաստիացումների, կապված են հայկական զինված ուժերի և «անօրինական կազմավորումների» գործողությունների հետ։
Ինչպեսև նախկինում, «տուժածներից» ոչ մեկն անձամբ ծանոթ չէ Ռուբեն Վարդանյանին՝ բոլորն պնդել են, որ նրա մասին լսել են միայն լրատվամիջոցներից և սոցիալական ցանցերից։
Հաջորդ նիստը նշանակված է 2025թ. դեկտեմբերի 1-ին։

Free Vardanyan

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930