Լրահոս
Օրվա լրահոսը

Արի քեզ ազգովի խաչենք, բալքիմ պրծնենք քեզնից. Նիկոլ Փաշինյանի հասցեին գրված այս մեկնաբանությունը դիտարկվել է բռնության կոչ

Նոյեմբեր 28,2025 13:20

Նիկոլ Փաշինյանի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին բռնության կոչի սպառնալիքով իրավապահների թիրախում են վերջին օրերին հայտնվել ոչ միայն հայաստանաբնակները, այլ սփյուռքահայեր:

Aravot.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված «Դու քեզ շատ ես համեմատում Քրիստոսի հետ, արի ազգովի քեզ խաչենք, բալքիմ այդպես պրծնենք քեզնից» Գլենդելում բնակվող Դիանա Խեչոյանի այս մեկնաբանությունը իրավապահները դիտարկել ու համարել են վարչապետին ուղղված սպառնալիքի կոչ:

Խեչոյանն այս մեկնաբանությունը կատարել է նոյեմբերի 2-ին «Shabat.news» կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակված «Նիկոլ Փաշինյանը հաջորդ կիրակի կմասնակցի պատարագի՝ նվիրված զոհված զինվորների հիշատակին» խորագրով տեսանյութի տակ:

Իրավապահները զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով ՀՀ Վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչի ՝ առերևույթ հանցանքի մասին հաղորդում են տվել ու ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Գլենդելում ապրող հայուհին ընդամեմենն աստվածաշնչյան սյուժեն է հիշեցնում իրեն փրկիչ համարողին։ Ընդ որում, եթե նիկոլն իր բառերով ասած՝ «դուխով տղա» լիներ, պետք է անկեղծորեն ընդուներ, որ այդ կինը շատ օրիգինալ հումորով է գրել։
    Իսկ եթե իշխանական «արդարադատությունը» հանկարծ այս համարձակ տիկնոջը սկսի նեղել, նիկոլն այդ քայլով պապլավոկի «բարև ռոբ»-ի պատմությանը բազմապատիկ անգամ կգերազանցի և ծաղրի առարկա կդառնա, իսկ հանրությանն անծանոթ այս կինը կդառնա բավականին հեղինակավոր։

  2. Հայաստանը վճարում է ամերիկյան հանրային կապերի ընկերությանը՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակվելու համար [‘Սպիտակ փաստաթուղթ` պատրաստած Mercury հանրային կապերի ընկերության կողմից, որը Հայաստանի կառավարությունը վարձել էր ապրիլին:

    Պետական գումարները (մեր բոլորիս մուծած նարկերը) տալիս է օտարերկրյա ընկերություններին որ ճանապարհ հարթեն 2026-ի ընտրություններին: Սա նոր ձև է ընտրություն կեղծելու, նորաձև է: Նախկին չէ: Հանցավոր է:

    Հարգելի Ասֆալտին Պառկեցված,
    նիկոլն այլևս ‘դուխ’ բառը չի օգտագործում, որովհետև 4000 տղերքի արյան հոտն է հիմա այդ ‘դուխը’: Ռուսերեն դուխը ունի երկու իմաստ: Մոռացե՞լ եք, որ անմիջապես նոյեմբերի 9-ից հետո իր տան կողոպուտի շուրջ առաջին տյոտյան հայտնել էր դուխիների անհայտանալու մասին: Ցանում են, որ մահի հոտը չգա:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930