Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկը կհյուրընկալի «Որակի ապահովման եվրոպական ֆորում» միջազգային համաժողովը

Նոյեմբեր 28,2025 16:00

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն (ՀԱՊՀ) ընտրվել է եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման գլխավոր միջազգային հարթակներից մեկի՝ «Որակի ապահովման եվրոպական ֆորում 2026» (EQAF 2026) ամենամյա համաժողովը հյուրընկալող բուհ։

Որոշման մասին պաշտոնապես հայտարարվել է Բուդապեշտի Կորվինուսի համալսարանում անցկացված «Որակի ապահովման եվրոպական ֆորում 2025» (EQAF 2025) միջոցառման ընթացքում:

EQAF–ը համատեղ կազմակերպվում է եվրոպական բարձրագույն կրթության չորս առաջատար կառույցների՝ Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (European University Association (EUA), Որակի ապահովման եվրոպական ազգային ցանցի  (European Network for Quality Assurance (ENQA)), Բարձրագույն կրթության մեջ կիրառական գիտությունների եվրոպական ասոցիացիայի  (European Association of Institutions in Higher Education (EURASHE)), Եվրոպական ուսանողական միության (European Students’ Union (ESU)) կողմից:

EQAF-ը եվրոպական բարձրագույն կրթության տարածքի (European Higher Education Area, EHEA) որակի ապահովման ամենամեծ և ամենահեղինակավոր հարթակներից է՝ միավորելով բուհերի ղեկավարներին, որակի ապահովման ազգային և միջազգային կառույցներին, ինստիտուցիոնալ որակի ապահովման պատասխանատուներին, ուսանողական կառույցներին և եվրոպական բարձրագույն կրթության քաղաքականություն մշակողներին։

Հայաստանում EQAF 2026-ի անցկացումը կարևոր ձեռքբերում է, որն ընդգծում է Հայաստանի պատրաստվածությունը և նվիրվածությունը որակի ապահովման եվրոպական չափանիշներին ու սկզբունքներին՝ ամրապնդելով մեր երկրի դերը եվրոպական բարձրագույն կրթության տարածքում: Այն նաև հնարավորություն է  միջազգային հարթակներում ներկայացնելու Հայաստանի բուհերի փորձը և ներուժը՝ որպես հավասարակշիռ, նորարար և պատասխանատու գործընկերոջ։

Հայաստանում համաժողովի անցկացումը հնարավորություն կտա ընդլայնել բուհական համակարգի միջազգային համագործակցությունը։

Համաժողովին կմասնակցեն հարյուրավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից՝ քաղաքականություն մշակողներ, բուհերի ռեկտորներ, որակի ապահովման գործակալությունների ղեկավարներ, հետազոտողներ և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ։

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930