Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ ենք վախենում, գիշերները չենք քնում»․ Ալեն Սիմոնյանը՝ Արման Թաթոյանի բանավեճի հրավերի մասին

Նոյեմբեր 28,2025 16:04

«Միասնության թեւեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր բանավեճի։ Երեկ լրագրողների հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասել էր, որ խորհրդարանական ընտրությունների ուղիղ եթերում կբանավիճի բոլոր քաղաքական ուժերի հետ։

Այսօր լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրին․ «Վախենո՞ւմ են բանավիճել Արման Թաթոյանի հետ»։ «Շատ, գիշերները չենք քնում, գիշերները զանգվում ենք, ասում ենք՝ դու էլ քնած չես, ասում է՝ հա, ես էլ քնած չեմ, Թաթոյանի հարցազրույցի մասին եմ մտածում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա ասաց, որ եթե Արման Թաթոյանը մասնակցելու է 2026 թվականի ընտրություններին, այդ բանավեճն այսպես թե այնպես տեղի է ունենալու։

Մանրամասները՝ տեսանյութում

Արման Թաթոյանը նաեւ հայտարարել էր, որ «Նիկոլ Փաշինյանը պարզապես սնվում է նախկին նախագահներից։ Նախկին նախագահների չմասնակցության պարագայում, տեսեք մենք՝ ես, մեր թիմը ինչպես միավորված կհեռացնենք Փաշինյանին»։

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես ինչ-որ մասով համակարծիք եմ պարոն Թաթոյանի հետ, շատ հետաքրքիր քարոզարշավ եւ պայքար կլինի, եթե իր նշած նախկին չընտրված նախագահները չմասնակցեն։ Եթե իրենք չմասնակցեն, միգուցե մենք շատ ավելի լավ ընդդիմություն ունենանք ՀՀ-ում, քան հիմա, բայց իրենք դա չեն անի։ Շատ լավ գաղափար կա՝ ես պարոն Թաթոյանին առաջարկում եմ սկզբում մի հատ էդ թեմայի շուրջ բանավեճի կանչի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, տեսնենք՝ իրենք կվախենա՞ն, թե՞ չեն վախենա, իրենք կիջնե՞ն իր մակարդակին, կգնա՞ն այդ բանավեճին»։

Արման Թաթոյանի հաղթելու շանսերին անդրադառնալով՝ Սիմոնյանն ասաց․ «Եթե պարոն Թաթոյանն այդքան ձայն կհավաքի, կկարողանա իր ասածը հասցնել, ինչո՞ւ ոչ, կարող է եւ ինչ-որ ընտրությունների ժամանակ հաղթի եւ դառնա իշխանություն։ ՀՀ-ում ազատ ընտրություններ են, բայց իմ կարծիքով՝ այսօրվա պառլամենտական ընդդիմությունը պետք է շատ ակտիվ պատրաստվի 2031 թվականի ընտրություններին»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930