Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են տուն ուղարկել Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին․ ի՞նչ փակ ժողով է անցկացնում այնտեղ ԱԱԾ-ն

Նոյեմբեր 28,2025 17:31

Aravot.am-ն այսօր ահազանգ էր ստացել բնակիչներից մեկից, որ Շիրակի մարզպետարան չեն թույլատրում ներս մտնել, կառույցի մուտքը փակել են, պարեկներն էլ դրսում հսկողություն են սահմանում։

Մենք ճշտեցինք, որ ժամը 12․00-ի սահմաններում տուն են ուղարկել մարզպետարանի բոլոր աշխատակիցներին, Հայաստանի ԱԱԾ-ի ղեկավար կազմը՝ բազմաթիվ ԱԱԾ-ականների մասնակցությամբ, քննարկում է անցկացնում, որին ներկա են Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի, ինչպես նաև ՌԴ-ի Արտաքին գործերի նախարարությունից ներկայացուցիչներ։

Թե ինչ են քննարկում, դեռևս հայտնի չէ, ժողովը դեռ չի ավարտվել։

Սակայն արդեն իսկ շրջանառվում է տեղեկություն, որ օրակարգում հարևան երկրի հետ սահմանների հնարավոր բացման հարցն է։

Ըստ մեր տեղեկությունների, նման մի ժողով՝ ԱԱԾ-ականների ու ռուսական կողմի մասնակցությամբ, մոտ մեկ ամիս առաջ տեղի է ունեցել նաև Գյումրու հյուրանոցներից մեկի սրահում։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930