Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն հանդես է եկել սեռական եւ գենդերային բռնության բոլոր ձեւերը վերացնելու համար ջանքերն ակտիվացնելու կոչով

Նոյեմբեր 28,2025 21:12

Նոյեմբերի 25-ին նշվող Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան ընդառաջ Եվրոպական հանձնաժողովը եւ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարություն են տարածել, որի մեջ նշել են, որ ԵՄ-ն կոնկրետ քայլեր է ձեռնարկում այս ոլորտում՝ կանխարգելումից եւ պաշտպանությունից մինչեւ կիրարկում եւ հաշվետվողականություն։

«Գենդերային բռնությունն անընդունելի է։ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա առթիվ Եվրոպական միությունը վերահաստատում է իր վճռականությունը՝ վերջ դնելու կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության բոլոր ձեւերին եւ ապահովելու, որ յուրաքանչյուր մարդ կարողանա ապրել առանց վախի եւ վնասի», – նշվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաեւ ընդգծվում է, որ ԵՄ ջանքերը Եվրոպայի սահմաններով չեն սահմանափակվում։ ԵՄ-ն աշխատում է ամբողջ աշխարհում՝ սեռական եւ գենդերային բռնությունը վերացնելու համար՝ համագործակցելով կառավարությունների, ՄԱԿ-ի գործակալությունների, քաղաքացիական հասարակության, կանանց իրավունքների կազմակերպությունների, խաղաղարարների եւ մարդու իրավունքների պաշտպանների հետ։

««Spotlight» նախաձեռնության եւ ԵՄ-ի ու ՄԱԿ-ի Գենդերային հավասարության եւ կանանց հզորացման կառույցի (ՄԱԿ–Կանայք) «ACT» ծրագրի նման գործողությունների միջոցով մենք մեր լուման ենք ներդնում իրական փոփոխությունների մեջ: Մենք կշարունակենք հետամուտ լինել «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» օրակարգի լիարժեք իրականացմանը՝ կառուցելու աշխարհ, որտեղ կանայք կարող են անվտանգ ապրել, իսկ աղջիկները կարող են մեծանալ առանց վախի՝ յուրաքանչյուր համայնքում եւ յուրաքանչյուր թվային տարածքում։ Կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության վերացումը բոլորի պատասխանատվությունն է», – նշել է Հանձնաժողովը։

Ինչպես նախորդ տարիներին, Եվրոպական հանձնաժողովի եւ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԵԳԾ) գլխավոր գրասենյակները կմիանան «ՄԱԿ-Կանայք» կառույցի՝ ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա ակտիվիզմի ծրագրին՝ համաշխարհային արշավ, որը նպատակ ունի բարձրացնել իրազեկությունը, աջակցել զոհերին եւ կոչ անել վերջ դնել կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությանը։

Նոյեմբերի 24-ի երեկոյան Եվրոպական հանձնաժողովի «Բերլեմոն» շենքը ստացել էր ՄԱԿ-ի կողմից կանանց նկատմամբ բռնությունը վերացնելու հանձնառության համաշխարհային խորհրդանիշ հանդիսացող նարնջագույն լուսավորություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930