Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 28,2025 21:01

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամների հետ։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկայացրել է հասարակական խորհրդի գործունեությունը՝ միտված երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանմանն ու լուծմանը։ Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և համոզմունք հայտնել, որ խորհրդի անդամներին հուզող բազմաթիվ հարցեր կքննարկվեն, ինչը կնպաստի նաև խնդիրների լուծմանը։

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ Դրանք վերաբերել են երեխաների իրավունքների պաշտպանությանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովմանը։ Անդրադարձ է կատարվել նաև կրթության ոլորտում առկա խնդիրներին, Կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքին, զբոսաշրջության զարգացմանը, օդի աղտոտվածության խնդրին, քրեական ենթամշակույթի և հանցավորության դեմ պայքարին, պետություն–քաղաքացի հարաբերություններին և այլ թեմաների։

Ամփոփելով, վարչապետ Փաշինյանը նշել է․ «Պետություն–քաղաքացի հարաբերությունն, իմ պատկերացմամբ, հետևյալն է․ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Հարց է ծագում, իսկ ինչպե՞ս պետք է պետությունն ուժեղացնի մարդուն դրա համար կա երեք գործիք առաջինը՝ կրթությունն է, երկրորդը՝ կրթությունն է, երրորդը՝ կրթությունն է։ Այսինքն, ես համոզված եմ, որ մարդուն ուժեղացնելու միայն մի ձև կա՝ կրթություն»։ Վարչապետի համոզմամբ՝ այսօրվա հանդիպմանը բարձրացված բազմաթիվ հարցերի լուծումը կրկին  կրթությունն է և «300 դպրոց, 500 մանկապարտեզ»–ի, «Ակադեմիական քաղաք»–ի ծրագրերն այդտեղից են ծնվել։ «Այսօրվա շատ խնդիրներ մենք պետք է լուծենք մանկապարտեզ և դպրոց կառուցելով։ Այսօրվա մեր բոլոր խնդիրների լուծումը ես տեսնում եմ կրթության ոլորտում ներդրում անելու մեջ»,– շեշտել է երկրի ղեկավարը։

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930