Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյանը կարևորել է թվային հմտությունների զարգացումը՝ որպես ժամանակակից կրթության և անվտանգության անբաժան բաղադրիչ

Նոյեմբեր 28,2025 23:30

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը գրում է.

«Այսօր «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գյումրու մասնաճյուղում կայացավ  Կիբեռանվտանգության իրազեկման արշավի հերթական հանդիպումը։

🔸Հանդիպումը մեկնարկեց ինտերակտիվ ձևաչափով․ աշակերտները հատուկ ծրագրի միջոցով պատասխանեցին կիբեռանվտանգությանը, ֆիշինգային հարձակումներին և առցանց ռիսկերին վերաբերող հարցերին՝ հնարավորություն տալով գնահատելու թեմայի շուրջ նրանց տեղեկացվածության մակարդակը:

🔸Իմ խոսքում ներկայացրել եմ կիբեռանվտանգության առկա մարտահրավերները, տվյալների պաշտպանության մշակույթը, արհեստական բանականության կիրառությունների հնարավոր ռիսկերն ու առավելությունները, դիփֆեյքերի ազդեցությունը և ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքները։

Այս համատեքստում կարևորել եմ թվային հմտությունների զարգացումը՝ որպես ժամանակակից կրթության և անվտանգության անբաժան բաղադրիչ։

📌Արշավը միտված է ձևավորելու ավելի պաշտպանված, գիտակցված և պատասխանատու առցանց միջավայր թե´ դպրոցականների, թե´ մեծահասակների շրջանում։

🤝Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ ԲՏԱ նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) կողմից»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930