Երբ ես տեսա կադրերը, թե ինչպես են եպիսկոպոսներն անցնում Փաշինյանի «թրի տակով», ես, ճիշտն ասած, շոկ ապրեցի, եւ, անկեղծ ասած, այդ շոկը մինչեւ հիմա չի անցնում:
Թվում է, թե արտառոց ոչինչ չկա՝ մի խումբ մարդիկ վազում են ու խոնարհվում են «ուժեղի» առաջ (կամ նրա առաջ, ում տվյալ պահին ուժեղ են համարում), որպեսզի ապահովեն իրենց տեղն արեւի տակ: Պատմությունը նման հազարավոր օրինակներ է տալիս:
Հիշենք թեկուզ այն, ինչ կատարվել է մեր աչքի առաջ: Օրինակ, 1997 թվականի աշնանը, տեսնելով, որ այն ժամանակվա վարչապետն ու «ուժայինները» հեղաշրջում են պատրաստում ՀՀ նախագահի դեմ, «Հանրապետություն» խմբակցության պատգամավորների զգալի մասը (որոնք պատգամավորներ էին դարձել ՀՀՇ-ի շնորհիվ) դուրս եկան այդ խմբակցությունից եւ կա՛մ դարձան անկախ պատգամավոր, կա՛մ անդամակցեցին նոր ձեւավորվող «Երկրապահ» խմբակցությանը: Հակառակ դեպքում նրանց բիզնեսը եւ պատգամավորական մանդատը կվտանգվեին: Հիշում եմ, նրանք, ովքեր ճամբարափոխներին ստորագրելու թուղթ էին դեմ տալիս, այդ թուղթն անվանում էին «ղազագիր»: Նման մի թուղթ էլ նիկոլական եպիսկոպոսներն են ստորագրել, եւ դարձյալ կարծում եմ, որ թուղթ դեմ տվողներն առանձնապես չեն հարգում նրանց, ովքեր այդ թուղթը ստորագրում են:
Մի խոսքով, նման դեպքեր Հայաստանում էլի են եղել անցած տասնամյակներում: Բայց բոլոր արտաքին նմանություններով հանդերձ, այն, ինչ կատարվում է հիմա եկեղեցու հետ, արտառոց է իր մասշտաբներով ու հետեւանքներով: Որովհետեւ խոսքն ամենեւին «բարեվարքության» մասին չէ՝ նիկոլական եպիսկոպոսներն ամենեւին ավելի «բարեվարք» չեն, քան մնացածները: («Եկեղեցին մաքրելու» մասին խոսակցությունները պարզապես զավեշտալի են): Խոսքը նաեւ պարզապես իշխանության համար պայքարի մասին չէ, ինչպես վերը նկարագրված դեպքում էր:
Կարդացեք նաև
Խոսքը 17 դարից ավելի գոյություն ունեցող համազգային կառույցի պառակտման մասին է: Որովհետեւ պարզ է, որ հիմա կլինեն նիկոլական եւ ոչ նիկոլական եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ եւ այլն, որոնք տարբեր ձեւով են շփվելու հավատացյալների հետ, մասնավորապես, տարբեր ձեւով են պատարագ մատուցելու:
Բայց պառակտումը դրանով չի սահմանափակվի: Հայաստանի ներսում, ինչպես նաեւ Հայաստանում եւ Սփյուռքում հայերի տարբեր խմբեր տարբեր եկեղեցիներ են գնալու: Եվ պառակտումը կլինի ավելի խորը, քան կա Էջմիածնի եւ Անթիլիասի թեմերի միջեւ:
Չեմ հավատում, որ դա արվում է պատահաբար, ինչպես նաեւ չեմ հավատում, որ դրա հեղինակը Նիկոլ Փաշինյանն է: Նա իրագործող է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Եթե նիկոլական քահանաներ հիմա կան, ուրեմն նրանք միշտ էլ եղել են, ու այս պառակտումը նոր չէ։ Ես մի անգամ արդեն գրել եմ, որ ճիշտ կլիներ, որ կաթողիկոսը և հոգևորականները հերքեին իրենց դեմ ուղղված մեղադրանքները, կամ պարզապես այլ մարդու ընտրեին իրենց փոխարեն։ Քանի որ նշվածներից ոչ մեկը չի արվել, ինձ համար բնական է ներկայիս իրավիճակը։ Կաթողիկոսը, ըստ իս, արդեն անխուսափելիորեն փոխվելու է։ Նիկոլական կլինի նորը, թե՞ քաղաքականապես չեզոք, կբաժանվի եկեղեցին 2 մասի, թե՞ ոչ, դա արդեն այլ հարց է։
Եպիսկոպոսների նիկոլին միանալու մասին Բյուրականի քահանա Տեր Վրթանեսը տրամաբանական կարծիք է հայտնել։ Նա գտնում է, որ նիկոլն այդ մարդկանց մասին կոմպրոմատներ ունի և այդ վախից են եպիսկոպոսները դավադրության գնացել։ Բայց Տեր Վրթանեսը վստահ է, որ նիկոլը նման մարդկանց օգտագործելուց հետո կոմպրոմատները սովորաբար հրապարակում է և առաջիկայում ամեն ինչ պարզ կդառնա։
Տեր Վրթանեսի ասածը եթե ամփոփենք, ստացվում է, որ նիկոլը սկզբում մարդկանց վախեցնում ու նրանց փչացնում է, իսկ հետո էլ խայտառակ է անում։
Համաձայն եմ այդ կարծիքի հետ և նկատել եմ, որ դա նիկոլի հիմնական մարտավարությունն է։ Այդ գործում նրա համար թիմակից լինելն անգամ նշանակություն չունի (հիշենք յուրային պատգամավոր Հովիկ Աղազարյանի գլխին սարքածը)։ Արդեն բոլորի համար պարզ է դարձել, որ նիկոլը ջրի երեսին մնում է ուրիշներին «ջրախեղդ անելով» և ժամանակի ընթացքում գործիքակազմը կատարելագործվելով՝ ժուչոկների ու գաղտնի տեսախցիկների միջոցով իր մրցակիցների անձնական կյանք թափանցելու, այդ թվում՝ «դոմփելու» տեսաերիզների հրապարակման նոր ինստիտուտ է հիմնադրում։ Իսկ մարդու իրավունքները պաշտպանող միջազգային կառույցները, որոնք սովորաբար նման դեպքերում աղմուկ-աղաղակ են բարձրացնում, հիմա բերանները ջուր առած լռում են, որը նշանակում, է որ նիկոլի իշխանության մնալն իրենց սրտով է։
Հիմա, երբ հերթը հասել է Հայ Առաքելական Եկեղեցին թուլացնելուն, պառակտելուն ու քանդելուն, նիկոլը դա փորձում է ավարտել մինչև 2026 թվականին տեղի ունենալիք ԱԺ ընտրությունները, որպեսզի իր իշխանությունն ավելի հեշտ վերարտադրվի։ Պարզ է նաև, որ նիկոլի իշխանության վերարտադրությունը մեր թշնամիների ծրագրերում է ներառված։
Մեր վերջին հույսը մնացել է, որ հասարակությունն առաջիկայում կարողանա ընկճախտից դուրս գալ և 2026 թվականին արժանավոր ու ազգանվեր իշխանություն ընտրի։ նիկոլին չընդունողները վերջապես պետք է հասկանան, որ Արցախն ամբողջությամբ, իսկ Հայաստանի տարածքները մաս-մաս թշնամուն հանձնող քպ-ական իշխանությունից ազատվելու ամենաիրատեսական ճանապարը հերթական ընտրությունների միջոցով է լինելու: Հիշենք նաև, որ միշտ էլ ընտրություններին քիչ ընտրողների մասնակցության դեպքում ՀՀ-ում գործող բոլոր իշխանություններն էլ վերարտադրվել են։
Հայաստանյայց Առաքելական եկեղեցին միակ կառույցն է, որ չի հիասթափեցնում։ Դավաճանների քանակն այնքան էլ մեծ չէ, իսկ Կճոյանի մասին երբեք բարձր կարծիք չեմ ունեցել։
Ուշանում ենք դադարել հավատալ:
Ո՞վքեր են հեղինակները:
Իհարկե նիկոլի չի հեղինակը Հայաստանյանց Առաքելական Եկեղեցու (=> հայկական սփյուռք) դեմ արշավանքի: Կգա՞ մի օր երբ կգիտակցենք/կհավատանք, որ 2018-ի հեղաշրջումն էլ իր բանը չէր` ընդամենը իրագործող էր, դրածո:
Այն որ նիկոլը չի հեղինակը 2018-ի թավշյայի ինձ համար պարզ դարձավ մարտի 2018-ի գարնանը: Նա հրապարակայնորեն արեց ‘ես ունեմ այդ քաղաքական կամքը’ հայտարարություն, որը դուրս էր կոնտեքստից: Ես հասկացա [ուշադիր եմ դիտում լավ ֆիլմերը], որ դա ‘ամեն ինչ պատրաստ է սկսելու համար’ ազդանշան էր: Ինձ հրաժարվում էին լսել նույնիսկ մոտիկ ընկերներս, բարեկամներս. շատերից հեռացա, ընդմիշտ:
Ես կարծում եմ, որ այս չավարտվող աղետի հիմքում է 2018-ի մարտի 1-ին Ս. Սարգսյանի արած 2 հայտարարություններն են ԱԱԽ նիստի ժամանակ` ա) Մենք կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչև հիմա էինք զարգանում առանց Թուրքիայի հետ ունենալու դիվանագիտական հարաբերություններ; բ) չեղարկել 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները:
Առաջին հայտարարությունը գազազեցրեց հայաստանյաց թուրքամետ զանգվածը: Հիշեք նրանց քաշը հասարակության բոլոր շերտերում: Ապրանք էին ծախում-առնում ու հետը բերում պրո-թուրքական մտայնություն: Հիշեք այդ օրերը:
Երկրորդը գազազեցրեց Ցյուրիխյան արձանագրության ‘հեղինակներին’ ներկայացված Հիլարի Քլինթոն (ԱՄՆ), Սերգեյ Լավրով (Ռուսաստան), Բեռնար Քուշներ (ԵՄ) եռյակով:
Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկական հարցեր էին: Շարժմանը միացան նաև մտավորականները, որովհետև Ս.Սարգսյանն ԽԱԲԵՑ ժողովրդին իրեն առաջադրելով որպես թեկնածու: Էն որ 2018-ից դեն ապրում ենք տոտալ ՍՏԻ ճահճում պարզվում է նորմալ է: Ճահճում լողալ էլ ենք սովորել, միայն թե փորներս կուշտ լինեն:
Եվ այո, նիկոլը ջրի երեսին մնում է ուրիշներին ‘ջրախեղդ անելով’ [Հայ Մարդ] ու ինչքան շատ լինեն զոհերը, այդքան քիչ կերևա որ լողալ չգիտի, այլ պարզապես սղում է մեկ դիակից մյուսի վրա: Այսպես լողալը նորաձև է:
Ինչո՞ւ ապշաճ ես լճակ…[ՊԴ] Ինչո՞ւ ապշաճ եմ լճակ… [ՍՄ]
Արտաքին միջամտութիւնները, ոտնձգութիւնները, դաւադրութիւնները, չեն կարողանար հասնելու իրենց վախճանական նպատակին, եթէ նրանց թիրախը՝ ամուր է, տոկուն եւ դիմացկուն է:
2018ի երեւանեան գարունը, եւ դրա յաջորդող տարիները փաստեցին, որ ՀՀի նախորդ իշխանութիւնների սարքած պետական կառոյցը շատ թոյլ ու խոցելի էր, դիւրաբեկ եւ փխրուն էր: Ողբերգական «կատակ» մըն էր:
Հիմա կարգը եկաւ չափելու թէ՝ Սովետի ժամանակներէն անցած Հայոց Եկեղեցւոյ էութիւնը, կառոյցն ու հիմնարկը, որքա՞ն պինդ ու տոկուն են:
Փոքրաթիւ եկեղեցականներու ազգային դաւաճանութիւնը, դժբախտաբար, ինքնին անակընկալ չէ: Հայոց Ազատագրական Պայքարի վախտ, Շարժումին սատարող կղերականներին առընթեր, կային եկեղեցականներ, որոնք կը համագործակցէին Օսմանեան եւ Ցարական իշխանութիւնների հետ:
Հիմա պէտք է նայիլ թէ ի՞նչ ծաւալ է ստանալու այս անարժան կղերականներու դրժումը՝ իրենց էական Ուխտին:
(Ամէն դէպքում, այն տեսութիւնը թէ Փաշինյանը միայն կատարող մըն է եւ թէ իր ետին կան արտաքին ուժեր, հայի մը համար, ինքզինք մխիթարելու զուր միջոց մըն է: Փաշինյանը ստեղծեցին՝ հայե՛րը: Եւ կրում են դրա պատիժը: )
Մ. Հայդուկ Շամլեան
Քանի որ Հայաստանում միակ ազգապահպան խոշոր կառույցը մնացել է Հայ Առաքելական Եկեղեցին, որն անընդհատ բարձրաձայնում է բաքվում պահվող հայ գերիների, իրենց բնօրրանից տեղահանված արցախցիների, կալանավորված Բագրատ և Միքայել Սրբազանների, եկեղեցու բարերար Սամվել Կարապետյանի անարդար ու մտահոգիչ վիճակների մասին, թուրքիայի և ադրբեջանի իշխանություններն այս պահի իրենց գլխավոր խնդիր են համարում հարվածել, թուլացնել ՀԱԵ-ն և և այն մասերի բաժանել։ Պարզ է, որ դա պետք է իրականացվի նիկոլի միջոցով։
Այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցածը այդ ծրագրի մի մասն էր, որտեղ պատարագի տեքստը խմբագրված էր նախկին խմբագիր նիկոլի ուզածով և Կաթողիկոսի անվան հնչեցնելը տեքստից կրճատվել էր։ Իսկ դրա դեմ բողոքողներին եկեղեցում գտնվող քաղաքացիական հագուստով բազմաքանակ ուժայինները բերման են ենթարկել հենց եկեղեցուց։
Քանի դեռ իշխանությանը հպատակ նավասարդ կճոյաններն առայժմ ճարվում են, թշնամական գութանը փորձում են մտցնել Հայոց Եկեղեցի, բայց մեր եկեղեցիների հատակի սալերն ամուր են և նիկոլի խոփը շուտով կկոտրվի։
Քիչ առաջ 168․ամ կայքում մեծ հուզմունքով կարդացի Արցախում զոհված մեր հերոս հայորդու հայր Դավիթ Ամալյանի «…Եթե էդպես ա, բա տղեքն ինչի՞ զոհվեցին, հանուն Հայաստանի՞, թե՞ հանուն դավաճանության…» վերնագրով հոդվածը՝ ուղղված հասարակության տարբեր խմբերին։ Ի թիվս այլ սուր հարցադրումների ու ամոթանքների, նա նիկոլապաշտպաններին հարցնում է այսօրվա պատարագի միջադեպի մասին․
«Ի՞նչ ա նշանակում ջերմեռանդորեն ձերբակալել մարդուն, իր դավանանքի առաջնորդ Վեհափառի անունը տալու համար։
Ես պատմությունից գոնե գիտեմ, որ շատ հայերի թուրքերը ձերբակալել են նույն «հանցանքի» համար:
Հա, ի դեպ, ասեմ, որ թուրքը դավաճան և անտարբեր չի սիրում, առավել ևս իր թշնամիների մեջ. օգտագործում ա, բայց չի սիրում…»։
Ժողովուրդ ջան,
Հիշենք առաջնահերթ բաները:
2018-ին նիկոլը բերվեց որ հանձնի Արցախը:
2026-ին թույլատրելի/անթույլատրելի ձևերով քրտնաջան աշխատելու են պահել, որ հանձնի Սյունիքը: Սյունիքն է բուն թիրախը` ՀԱԵ-ն բզկտում են որպես ծխի շղարշ:
Իհարկե, ՀԱԵ դուրս կգա այս պատմությունից ավելի ուժեղացած ու գիտակցորեն արժեքավորված հայության կողմից:
նիկոլի յուրաքանչյու քայլը ուղղված է առաջին (և երևի վերջին) նպատակին` վերարտադրվել 2026-ին:
Քանի որ այս էակի համար առաջին և վերջին նպատակները համընկնում են, ինքը քանդելու, բռնանալու, ցեխոտելու ամեն ձև ընդունելի է համարում: Այս առումով, այս հրեշի համեմատ նույնիսկ ամենաթունդ հայրենասեր ընդդիմադիրը թույլ է…:
Ահա, օրինակ, ռուսական մեդիայում զետեղված մեկնաբանություն Սուրբ Սարգիս եկեղեծում կատարվածի շուրջ: [‘Пашинян расколол армянскую церковь.’ Около половины высших руководителей ААЦ выступили против католикоса. Игорь Селезнёв]
Շարունակում եմ. Այս առումով … թույլ է եթե միայնակ է: Մեր մեթոդը պիտի լինի թվի ազդեցությունը: Բնական օրենք է:
Տեսել եք չէ՞ փոքր ծտերի մեծաթիվ խումբն ոնց է քշում խոշոր գիշատիչ անգղին իրենց ձագերով լի բնից:
Մեծ թիվ ու միասնականություն:
Երանի եմ տալիս մոտ օրերս կարդամ Առավոտում` ‘Այսօր կլոր սեղանի շուրջ նստեցին ԲՈԼՈՐ ընդդիմադիր կառույցների առաջնորդները, որ քննարկեն թե ինչ անեն, որ հրեշեն մի հնարքով ազատվեն’:
…
6. Երբ այս իրականությունը մերժող յուրաքանչյուր ոք իր «մեծարգոյահպատակ» բարեկամին, ընկերոջը հարազատին տեսնելիս ցույց տա իր հստակ քաղաքացիական վերաբերմունքը, երկրում մթնոլորտն էապես կհստականա, կզուլալվի։
7. Երբ ցանկացած միջավայրում տրվի մեկ պարզ հարց. մենք հո անասո՞ւն չենք, որ ամեն ինչ հանդուրժենք, ո՞նց կարող են բոլոր այն եպիսկոպոսները, որոնց մեղադրել են կուսակրոնության խախտման, սրբապղծության, գողության և այլ հանցանքների մեջ, հավաքվեն վարչապետի շուրջ ու պահանջեն այլ հոգևորականի հրաժարական։
Այս իշխանությունների օրոք այլևս հնարավոր չէ շնչել՝ բառի բուն և փոխաբերական իմաստով։ Այլասերումն ու ցինիզմն անմարդկային չափերի են հասել։
…
Վահե Հովհաննիսյան