Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակտիվ քաղաքացի» հարթակը ազդելու է ձեր ֆինանսական հոսքերի վրա». Ավինյանը՝ վարչական շրջանների ղեկավարներին 

Դեկտեմբեր 01,2025 10:27

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ի թիվս այլնի անդրադարձ եղավ նաեւ  մայրաքաղաքում թեքահարթակների կառուցմանը: «Չի կարող հատվածական մեկ-երկու տեղ թեքահարթակ լինել, պետք են ամբողջական լուծումներ», – ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նաեւ նշեց, որ որոշ տեղերում թեքահարթակների տեսակները սխալ են ընտրվել:

Մանրամասն՝ տեսանյութում

«Ակտիվ քաղաքացի» հարթակը ազդելու է ձեր ֆինանսական հոսքերի վրա,  որքան քաղաքացիները գոհ լինեն ձեր կատարած աշխատանքից, ձեր կատարողականը համարվելու է ավելի որակով արված, եւ հետեւապես մոտիվացիա է ստեղծվելու դրա համար», – վարչական շրջանների ղեկավարներին դիմեց Տիգրան Ավինյանը՝ խոսելով «Ակտիվ քաղաքացի» հարթակով ստացված արձագանքներից:

Նշենք, որ 2025թ. ընթացքում «Ակտիվ քաղաքացի» հարթակ  մուտքագրվել է 44401 հայտ, որից 25156-ն անմիջապես հարթակի միջոցով:

«Քաղաքացիների կողմից տրված հանձնարարականները նույն հանձնարարականներն են, ինչ դուք ստանում եք քաղաքապետից», – ընդգծեց Ավինյանը:

Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել