Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թեհրանում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպելուց հետո մասնակցել է համատեղ մամուլի ասուլիսին: Ֆիդանն անդրադարձել է երկու պետությունների հարաբերություններին և ընդգծել այն ուղղությունները, որտեղ հավելյալ աշխատանքի կարիք կա:
«Մենք, որպես երկու երկիր, մի փոքր հետ ենք մնացել փոխկապակցվածության, տրանսպորտի և լոգիստիկ ոլորտում անհրաժեշտ գործողությունների ձեռնարկումից: Այս հարցում քայլեր կան, որոնք անհրաժեշտ է իրականացնել»:
Բացի այդ Ֆիդանը հայտարարել է, որ պետք է քայլեր ձեռնարկվեն՝ սահամանային անցակետերն ավելի արդյունավետ դարձնելու համար, քանի որ նրա խոսքով՝ Իրանը և Թուրքիան ունեն մեծ բնակչություն և տնտեսություն, այդպիսով նաև՝ միմյանց շատ մոտ հասարակություններ:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է նաև առտևրային և տուրիզմի ոլորտում առկա համագործակցություններին՝ շեշտելով, որ ամեն տարի Իրանից Թուրքիա և Թուրքիայից Իրան միլիոնավոր զբոսաշրջիկներ են գնում և այդ ոլորտները համակարգված ձևով առաջ մղելու համար հստակ ծրագրեր պետք է կյանքի կոչվեն:
Կարդացեք նաև
Այս համատեքստում Ֆիդանը մանրամասներ է ներկայացրել իրանցի գործընկերոջ՝ Աբաս Արաղչիի հետ ունեցած զրույցից, որը վերջինս ասել էր, որ մոտ ապագայում Վանում պետք է գլխավոր հյուպատոսություն բացեն:
«Մենք անհամբեր սպասում ենք Վանում գլխավոր հյուպատոսության բացմանը: Աստծված վկա իմ գործընկերոջը խոսք եմ տվել, եթե ինքն էլ գա, ես էլ կգնամ ու միասին կբացենք»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը:


















































