Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Արշակ սրբազանը չի դիմել ՔԿ «կեղծ տեսանյութի» առնչությամբ

Դեկտեմբեր 01,2025 13:51

«Բոլոր քայլերն անելու եմ, որպեսզի օբյեկտիվ պատկեր ներկայացնեմ, որ այդ ամենն ինձ հետ կապ չունի, այդ թվում՝ նաև միջազգային փորձաքննություն։ Այդ ուղղությամբ աշխատելու եմ, թեեւ իմ փորձով համոզվել եմ, որ մարդիկ ի վերջո հավատում են նրան, ինչին ցանկանում են»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ չի դիմել Քննչական կոմիտե՝ իր վերաբերյալ տարածված «կեղծ տեսանյութի» մասով հաղորդում ներկայացնելու համար, սրբազանն ասաց․ «ՔԿ-ում էլ, իմ տարբեր հարցազրույցներում էլ, իմ փաստաբան Բաբայան Արսենը հայտարարել է, որ ընդհանրապես քննչական մարմիների եւ արդարադատության համակարգի նկատմամբ վստահության խիստ դեֆիցիտ գոյություն ունի»։

Այս համատեքստում, իր բնութագրմամբ, եթե ՔԿ դիմեր՝ վստահություն հայտնելով այդ կառույցին, ապա պետք է համակերպվեր այն իրականության հետ, որ այսօր Բագրատ, Միքայել, Մկրտիչ Սրբազանները, Սամվել Կարապետյանը արդարադատության քննության արդյունքում արդարացիորեն են դատապարտված, ազատազրկված։ Մինչդեռ, բազմիցս են հայտարարել, որ դա ապօրինի ազատազրկում է, ինչի վառ օրինակը Բագրատ Սրբազանի զրույցի մոնտաժված տարբերակի տարածումն է։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031