Լրահոս
Օրվա լրահոսը

«Գումար եմ ծախսում իմ սեփական գրպանից». Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է

Դեկտեմբեր 01,2025 17:56

Emenihaber. Վան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչլը գյուղի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է։ Տեղացիներն այդ վանքն անվանում են Յոթ եկեղեցի (Yedi Kilise): Վանքը կառուցվել է 7-րդ դարում պատմական Վասպուրականի նահանգում՝ Վան քաղաքի հարավարևելյան հատվածում՝ Վարագա լեռան լանջին։ Նախկինում այն եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։ Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունի: Այն, ինչ մնացել է, միայն պատերն են ու քարերը: Համալիրից կիսով չափ պահպանվել է միայն մեկ եկեղեցի, որը նույնպես փլուզման եզրին է:

Պատմական վանքը, որը մինչ օրս համապարփակ վերականգնման չի ենթարկվել, տարիների ընթացքում վանդալիզմի է ենթարկվել գանձ որոնողների կողմից և լրջորեն վնասվել է 2011 թվականի Վանի երկրաշարժի ժամանակ։
 

Փլուզված եկեղեցին արդեն 40 տարի է, ինչ գտնվում է տեղացի Մեհմեթ Չոբանի հոգածության ներքո։ Վարագավանքի հարևանությամբ կա նաև մզկիթ, որի կրոնական առաջնորդը 1950-ականներին եղել է Մեհմեթի հայրը ու նա նշել է, որ կաևոր է, որպեսզի հայկական այդ պատմական կառույցը պահպանվի։ Նա նշել է, որ ժամանակին այդ վանքը ծառայել է որպես գոմ և իր հոր նախազգուշացումների շնորհիվ է, որ այն չի շարունակել մնալ որպես ախոռ։

«Հայրս կամեցել է, որ այս վայրը պահպանվի։ Ես այստեղ եմ 35-40 տարի, և նրա հիշատակի համար չեմ կարող լքել այն», –  նշել է նա։

Նա նաև հավելել է, որ այս պարտականությունը կտակել է իր զավակին՝ ասելով «Ամոթ մեզ, եթե այն անտեր մնա իմ մահից հետո։ Ես ասել եմ իմ զավակին, բայց նրանք ասում են, որ դժվարություններ կունենան աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով»։

Տեղացին նշել է, որ վանքը պահպանում է ամբողջությամբ սեփական միջոցներով։ Ըստ նրա՝ գմբեթներից երեքը փլուզվել են ու ինքն  այն ծածկել եմ փայտով և թիթեղով։ Ձմռանը, որբ  ձյուն է տեղում, ինքն է այն մաքրում ու վանքի տարածքը մետաղական ցանցով պատում։

«Անցյալ տարի ես այն ամբողջությամբ ծածկել եմ բրեզենտով, բայց քամին այն պատառոտել է։ Ես ամեն տարի գումար եմ ծախսում իմ սեփական գրպանից», – նշել է նա։

Նա նաև շեշտել է, որ բազմիցս դիմել  է համապատասխան հաստատություններին բայց չի ստացել անհրաժեշտ աջակցություն։ Ըստ նրա՝ Հայաստանից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից տարբեր խմբեր պատրաստ են կամավոր կերպով աջակցել վանքի պահպանմանը։ Միայն թե վերականգնման ենթարկվի, բոլորը պատրաստ են օգնության, բայց և հավելել է, որ պաշտոնական գործընթացներն առաջընթաց չեն գրանցում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031