Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի օգտատերը, տարածելով Ալիևին հայհոյող ադրբեջանցու տեսանյութը, մի երկու խոսք էլ հնչեցրել է ՀՀ իշխանությունների հասցեին ու հայտնվել իրավապահների թիրախում

Դեկտեմբեր 01,2025 19:40

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ուսումնասիրման է ուղարկել գյումրեցի Արմեն Սարգսյանի ֆեյսբուք սոցիալական ցանցում նոյեմբերի 13-ին, ժամը 11։18-ին կատարված մի գրառում, որը նա թողել է իր իսկ կողմից տեղադրված «п․ алиев слушай» խորագրով տեսանյութի տակ։

Տեսանյութը ադրբեջաներենով է, բազում անգամ շրջանառված, զինվորական շորեր հագած մի տղամարդ հայհոյում է Ալիևին։

Գյումրեցի օգտատերն այն տարածել է հայհոյախառն մեկնաբանությամբ, որտեղ մասնավորապես նշում է, որ հենց «սպանեն նիկոլիզմը»՝ թուրքը կվախենա ու կփախնի Հայաստանից, Արցախից։

Նրա գրառումը իրավապահների կողմից որակվել է որպես տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ:

Առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031